Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ստամոքսի խոցի համար բուսամիջոցներ

Ալոե- 100 գրամ 3-5 տարեկան հաստ տերևները աղալ,քամել, խառնել 100գ մեղրի հետ: Ստացվախ հյութը խմել օրական 3 անգամ  1-ական թեյի գդալ, ուտելուց 15-20 րոպե առաջ: Օգտագործել 3 շաբաթ:

Կարտոֆիլ- լվանալուց հետո, կարտոֆիլն առանց կեղևը մաքրելու խաշել: Ջուրը քամել և խմել օրական 2 անգամ` 0.5,կամ 1 բաժակ: Լավ է օգտագործել կարտոֆիլի կարմիր տեսակը:

Մատուտակ- խմել արմատի հյութը:

Մղամուճ սպիտակ -15 գ փոշիացրած բուսահումքը  եփել 400 գրամ ջրում այնքան, որ մնա 200 գ ջուր: Եփուկը քամել, խմել քաղցած վիճակում, 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ:

Մղամուճ սպիտակ_  Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևներն ու տերևակալված, մատղաշ 200px-maretakընձյուղները, որոնք մթերվում են ուշ աշնանը կամ ձմռանը, երբ սնող ծառի տերևաթափ լինելուց հետո լավ երևում է մղամուճը։ Բույսի եղանակերպ ճյուղերը կտրում են դանակով կամ պոկում ձեռքով։ Կոշտ մասերը դեն գցելուց հետո՝ դալար մասերը կտրատում են 15-20 սմ չափերով, չորացնում ջեռոցում կամ ստվերում՝ միջանցուկ քամու տակ։ Չոր հումքը, որն ունի տհաճ, դառը համ, պահում են արկղերի մեջ՝ թղթով փաթաթված ձևով։

Մզամուրճի հիման վրա ստեղծվել են դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են անթրոպոսոփիկ բժշկության մեջ, այսպես կոչված քաղցկեղի օմելոթերապիա։

Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն։200px-viscum_album_002

  • Դեռևս Հիպոկրատը, Պլինիոսը և Պարացելսը այն կիրառել են որպես հեմոստատիկ և պատող միջոց, մասնավորապես, ընկնավորության, նյարդային և գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների դեպքում։
  • Ամիրդովլաթը «տիպղ», «ոստղ» «պանթումա» անունների տակ դեղաբույսի հյութն ըմպելու ձևով նշանակել է հազի և արյունախխման, իսկ արտաքին ձևով՝ ոսկրային կոտրվածքների ժամանակ։
  • Բժիշկ Ասար Սեբաստիացին, ուռենու մղամուճը խառնելով մեղրի հետ, տվել է տարբեր բնույթի ցավերի։
  • Բժիշկ Մ. Ռեստենը՝ լուսնոտության և անդամալուծության ժամանակ։
  • Ըստ Կ. Գաբիկյանի, մասրենու մղամուճը, որ խիստ հազվադեպ է լինում, հուսալի միջոց է արյունային լուծի ժամանակ։
  • Տերևները պարունակում են վիսկոտոքսին, վիսցերին, վիսկոլ և այլ տեսակի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր, ինչպես նաև խոլին, ացետիլխոլին, գլիկոզիդներ, սապոնիններ, ինոզիտ, հիմքեր, ստերիոլ, օլեանոլաթթու, ուրսոլաթթու, թիրամին, յուղ, սպիրտներից՝ պինիտ, կվեբրախիտ, կեղևը՝ գլիկոզիդներ, ֆլավոններ, մոմ, պտուղները՝ կաուչուկ, ինոզիտ, C վիտամին, E վիտամին, կարոտին։

Եզան լեզու-1 ճաշի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 250գ եռացրած ջուր: Ամանը փաթաթել տաք ծածկոցով, թրմել: Քամել, խմել օրական 3 անգամ, ուտելուց առաջ, 1-ական ճաշի գդալ:

 

Բոլոր բուսամիջոցները օգտագործելուց առաջ, խորհրդակցեք  Ձեր բժշկի հետ:

 

Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook