Wednesday, May 8, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Վարսակի շիլայի օգտակար հատկությունները. Ինչո՞ւ չի կարելի հրաժարվել դրանից

Վարսակի շիլան կարող է ամրացնել սրտի եւ մարսողական համակարգի առողջությունը եւ դրականորեն ազդել իմունային համակարգի աշխատանքի վրա: Վարսակը կարող է նաեւ բարելավել սպորտային վարժությունների արդյունքները, ինչպես հաստատում են ամերիկյան բժիշկ-սննդաբանները:

«Վարսակը արագացնում է նյութափոխանակությունը»,- ասել է սննդաբան Ջեյ Քովինը: «Մարզվելուց հետո մեկ ժամվա ընթացքում վարսակի շիլա ուտելը կարող է ավելի արդյունավետ դարձնել մարզումները»:

Ըստ Eat This, Not That!-ի՝ սննդաբան Թեջալ Պաթհակն իր հերթին նշել է, որ վարսակի շիլայում պարունակվող բետա-գլյուկանները դրական են ազդում սրտի աշխատանքի վրա եւ իջեցնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Իսկ սննդաբան Լիզա Ռիչարդսը հիշեցնում է, որ վարսակի շիլայի մեջ պարունակվող բջջանյութը բարելավում է աղիների աշխատանքը եւ երկար ժամանակ պահպանում հագեցածության զգացումը։

Սննդաբան Տրիստա Բեսթը նշել է, որ աղիների առողջությունը ուժեղ իմունային համակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է: Բջջանյութը, որը կարելի է ստանալ վարսակի շիլայից սնում է աղիների օգտակար բակտերիաներին, ինչն օգնում է բարձրացնել իմունիտետը եւ կանխել օրգանիզմում քրոնիկ հիվանդությունների զարգացումն ու բորբոքային գործընթացները:

Հարկ է նշել, որ օգտակար հատկություններ ունի ամբողջական հատիկներից պատրաստված շիլան, իսկ արագ պատրաստվող փաթիլների մեջ ե՛ւ բջջանյութի, ե՛ւ այլ օգտակար նյութերի պարունակությունը շատ ավելի ցածր է։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook