Tuesday, April 30, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Վերականգնվել է 5-ամյա երեխայի մատների շարժունակությունը. Բարդ վիրահատություն է կատարվել «Վանաձոր» ԲԿ-ում (ֆոտո)

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ում մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի կողմից կատարվել է հերթական բարդ վիրահատությունը: Բժշկական կենտրոն է ընդունվել 5-ամյա տղա երեխա՝ «սինդակտիլիա» պաթոլոգիայով:

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից aroxjblog.am-ին հայտնում են, որ սինդակտիլիան ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում է, որի դեպքում երկու կամ ավելի մատներ մասամբ կամ ամբողջովին սերտաճած կամ ձուլված են միմյանց, ինչի հետևանքով միջմատնային տարածությունը մասամբ կամ ամբողջովին փակված է լինում:

Մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ իրենց առաջ դրված ամենակարեւոր խնդիրն այն էր, որ պետք է կարողանային ոչ միայն մատները ճիշտ առանձնացնել իրարից, այլ նաեւ հետագայում չառաջանար սպիաձեւ կոնտրակտուրա, որպեսզի հետագայում մատները կարողանան լիարժեք աշխատել:

Վիրահատությունը տեւել է 2.5 ժամ: Կատարվել է «զեթպլաստիկա»,  որը, ի պատիվ ողջ բժշկական կենտրոնի ու մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի,  հաջողությամբ է ավարտվել: Երեխայի ամբողջ մաշկը լիարժեք վերականգնվել է:

Թե՛ վիրահատության ժամանակ, թե՛ հետվիրահատական շրջանում որեւէ բորբոքային կամ այլ տիպի բարդություններ չեն առաջացել: Վերականգնվել է մատների ամբողջական շարժունակությունը, փոքրիկը կարողանում է ազատ շարժել մատները, բացել, փակել ու խաղալ:

Հետվիրահատական շրջանը տեւել է 14 օր, որից հետո փոքրիկը դուրս գրվել հիվանդանոցից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook