Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններտեսանյութեր

Վիտրեոռետինալ վիրաբուժության մեջ սխալվելու իրավունք չկա. ռուսաստանցի օֆտալմոլոգը վիրահատություններ է կատարել «Նաիրի» ԲԿ-ում

Վիտրեոռետինալ վիրաբուժությունը կարելի է անվանել վիրաբուժություն, որտեղ սխալ կատարելու իրավունք չկա: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտարարեց Մոսկվայի Բժշկական գիտությունների Ռուսաստանի ակադեմիայի Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) պրոֆեսոր Սվետլանա Սդոբնիկովան, որը «Նաիրի» բժշկական կենտրոնի Աչքի կլինիկայում հերթական անգամ խորհրդատվություններ, զննումներ եւ վիրահատություններ է անցկացրել:

Նա նշեց, որ վիտրեոռետինալ վիրաբուժությունը  ապակեձեւ մարմնի ցանցաթաղանթի վիրահատություններն են եւ ցանցաթաղանթի լազերային կոագուլյացիան: Այս վիրահատությունները օֆտալմովիրաբուժության մեջ, եւ ոչ միայն, ավանդաբար ամենաբարդն են համարվում: Վիտրեոռետինալ վիրաբույժը մանիպուլյացիաներ է կատարում անչափ փոքր թաղանթների վրա՝ 2-6 միկրոն հաստությամբ:

«Հարցի արժեքը շատ բարձր է: Ցանկացած սխալ գործողություն հանգեցնում է ցանցաթաղանթի վնասման, իսկ դա արդեն անշրջելի է: Վիտրեոռետինալ վիրաբուժությունը կարելի է վիրաբուժություն անվանել, որտեղ սխալ կատարելու իրավունք չկա»,- ասաց նա:

Սդոբնիկովան պարզաբանեց, որ ցանցաթաղանթի ծանր հիվանդություններ են առաջացնում հիմնականում համակարգային պաթոլոգիաները, մասնավորապես` շաքարային դիաբետը եւ զարկերակային հիպերտենզիան (գերճնշում): Բանն այն է, որ «աչքը գլխուղեղից հետո մարդու ամենաբարդ կառուցվածք ունեցող օրգանն է»: «Աչքի հիմնական ֆունկցիան` տեսողությունն ապահովում է ցանցաթաղանթը, իսկ ցանցաթաղանթը ուղեղային հյուսվածք է: Ցանցաթաղանթի անոթային համակարգը նույնիսկ ավելի բարդ է կառուցված, քան գլխուղեղի անոթային համակարգը: Այս պատճառով ցանկացած վիճակ, որն ազդում է անոթային համակարգի վրա կամ համարվում է անոթային համակարգի հիվանդության պատճառ, առաջին հերթին դիաբետը, հիպերտենզիան, թրոմոբոֆիլիան, անդրադառնում է ցանցաթաղանթի անոթային համակարգի վիճակի վրա, հետեւաբար` նաեւ հենց ցանցաթաղանթի վրա` ծանր ախտահարում առաջացնելով»,- ասաց նա:

Սվետլանա Սդոբնիկովան հավելեց, որ ամբողջ աշխարհում 20-ից մինչեւ 60 տարիքային խմբում, այսինքն` աշխատունակ տարիքի մարդկանց կուրության հիմնական պատճառը, այսպես կոչված, պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպատիան է:

Բժիշկը աչքի մոդելի վրա ցույց տվեց, թե ինչպես են աշխատում վիտրեոռետինալ վիրաբույժները:

Բժշկական գիտությունների Ռուսաստանի ակադեմիայի Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Սվետլանա Սդոբնիկովան հունիսի 29-30-ը եւ հուլիսի 1-ին «Նաիրի» ԲԿ-ում կենտրոնի օֆտալմոլոգ Սոֆյա Կասյանի հետ միասին աչքի ցանցաթաղանթի տարբեր հիվանդություններով եւ տեսողության խանգարումներով տառապող հիվանդների ընդունելություն է կատարել, խորհրդատվություններ եւ վիտրեոռետինալ վիրահատություններ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook