Wednesday, May 1, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Փարիզյան թանգարանը մեկ օրով կտրամադրեն մերկ այցելուներին

Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացված է ավելի քան 8 հազար ցուցանմուշ, որոնք արտացոլում են XX դարի արվեստի բազմազանությունը։ 
Դրանց թվում են Շագալի, Մոդիլյանիի, Մատիսի և այլ հանրահայտ վարպետների աշխատանքներ:

Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը (Musée d’Art moderne de la Ville de Paris), որը գտնվում է Տոկիոյի պալատում, մայիսի  5-ը հայտարարել է նուդիստների օր։ Այն այցելուները, ովքեր կցանկանան ծանոթանալ ցուցանմուշներին մերկ վիճակում, այդ օրը կարող են իրենց հագուստը թողնել հարդերձարանում և շրջել թանգարանի սրահներով։

Ակցիան կազմակերպել է Փարիզի Նուդիստների ասոցացիան․ գրում է The Local ֆրանսիական խմբագրությունը։ Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ասոցացիայի կայքում, իսկ մուտքը թանգարան մերկ այցելուների համար կլինի անվճար։  Հաղորդվում է, որ նուդիստների հետ միաժամանակ թանգարան կարող են այցելել նաև հագնված մարդիկ։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook