Փոքրիկը քնում է կրծքով կերակրման ժամանակ․ ի՞նչ պետք է իմանա մայրիկը
Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան:
Երբ մայրիկը ցանկանում է առանձնացնել երեխայի քունը և կրծքով կերակրումը, պետք է հետևի որոշակի կանոնների: Նման պարագայում անհրաժեշտ է կրծքով կերակրումը ոչ թե ճարահատյալ դադարեցնել, այլ դարձնել քնի ծեսի մաս` թուլացնելով, հանգստացնելով երեխային քնից առաջ, սակայն քնեցնել առանց կրծքի կամ ինքնուրույն քնի մեթոդով, կամ ուղղակի փոխարինելով ավելի թույլ ասոցիացիայով: Թույլ ասոցիացիաներ են սպիտակ աղմուկը, մայրիկի ձայնը, աչքին սովոր առարկաները: Մայրիկը կարող է ընտրել 2-3 բառ կամ արտահայտություն, որոնք կասի միշտ երեխային պառկեցնելու պահին ու կհնչեցնի նույն տեմբրով: Եթե կրծքով էլ երեխան որակյալ և միանվագ երկար քնում է, պետք չէ մտածել այլ տարբերակ մինչև այն տարիքը, երբ բալիկն ինքը կընտրի քնելու այլ տարբերակ: Բայց եթե նկատվում է, որ բալիկը սկսել է ժամը մեկ արթնանալ գիշերը, իսկ ցերեկայինները տևում են 20-40 րոպե, ու որևէ կերպ փոքրիկը չի կարողանում երկարացնել ցերեկայինները, կարելի է փորձել երեխային քնեցնել ուրիշ մեթոդով, ապա համեմատել արդյունքները:
Աղբյուրը՝ Էմմա Արզևայի ինստագրամյան էջ