Wednesday, May 8, 2024
Նորություններ

Քննարկվել են հետագա համագործակցության հարցերը

Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի առողջապահական ծրագրերի պատասխանատու Լիանա Հովակիմյանին:
Ողջունելով հյուրերին` Արսեն Դավթյանը ընդգծել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մեծ ներդրումը Հայաստանում առողջապահական բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման հարցում, ինչպես նաև Հայաստանի գրասենյակի հետ երկար տարիների արդյունավետ համագործակցությունը:
Աֆշան Խանն իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումների, մասնավորապես մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության կրճատման և վաղ հասակի երեխաների սնուցման կարգավիճակի բարելավման առումով: Ըստ ԱՀԿ-ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակումների (Levels & Trends in Child Mortality. Report 2017, Estimates Developed by the UN Inter-agency Group for Child Mortality Estimation/ WHO, Unicef, The WB, UN DESA,) վերջին տասնամյակում մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը կրճատվել է ավելի քան 1,6 անգամ` 2016թ. համար կազմելով < 5տ.ՄՑ՝ 13.4‰, ՄՄՑ՝ 11.9‰), իսկ վաղ տարիքի երեխաների 2015թ. թերաճության ցուցանիշը` 2010թ. համեմատությամբ կրճատվել է գրեթե 2 անգամ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ ի լրումն մանկական մահացության իջեցմանը միտված բազմաթիվ միջոցառումների, ուժեղացվել է հսկողությունը մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերի նկատմամբ:
«Յուրաքանչյուր մանկական մահվան դեպքի վերաբերյալ տեղեկացվում են ոլորտի պատասխանատուները` դեպքերի ամփոփ վերլուծության և առանձին դեպքերի վարման գործընթացի մասնագիտական գնահատման, ծառայողական ուսումնասիրություն իրականացնելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով»,- շեշտել է Արսեն Դավթյանը:
Քննարկվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ հետագա համագործակցության և համատեղ աշխատանքի հեռանկարները, կարևորվել երեխաների առողջության բարելավման հարցում առանցքային դեր ունեցող այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են նորածնային առողջությունը, վնասվածքների և բռնության կանխարգելումը, տնային այցերի համակարգի ուժեղացումը, սնուցման հարցերի շուրջ տեղեկատվության տրամադրումը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook