Sunday, May 12, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

4 մթերք՝ ձմռանը տրամադրությունը բարձրացնելու համար

Որոշ մթերքներ ձմռանը կբարձրացնեն տրամադրությունը եւ կօգնեն հաղթահարել ընկճախտը: Այս մասին, հղում անելով ամերիկացի բժիշկներին, հայտնում է Eat This, Not That! հրատարակությունը:

Որոշ մարդիկ ցուրտ սեզոնին ունենում են, այսպես կոչված, սեզոնային աֆեկտիվ խանգարում, ինչը հանգեցնում է դեպրեսիայի, ապատիայի, հոգնածության, կոգնիտիվ խանգարումների եւ ճարպակալման: Այս խանգարումն առաջանում է մի շարք գործոնների պատճառով, ինչպիսիք են վիտամին D-ի պակասը, սերոտոնինի մակարդակի անկումը եւ մելատոնինի մակարդակի փոփոխությունը։ Ավելի հաճախ դրանով տառապում են կանայք։

նչպես հայտնում են Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի մասնագետները, ախտանիշները սովորաբար առաջանում են աշնան եւ ձմռան ամիսներին, երբ արեւի լույսը քիչ է լինում: Պացիենտների համար ամենադժվար ժամանակաշրջանը հունվար եւ փետրվար ամիսներն են։ Իսկ գարնան գալով պացիենտների վիճակը սովորաբար բարելավվում է։

Սեզոնային աֆեկտիվ խանգարմամբ որոշ մարդիկ հոգեբուժական օգնության եւ դեղորայքային բուժօգնության կարիք են ունենում: Բայց ոմանք կարող են փորձել բարելավել իրենց վիճակը սննդի միջոցով:

Սննդաբան Ջուլիանա Տամայոն խորհուրդ է տալիս տրամադրությունը բարելավելու համար հարստացված հացահատիկ ուտել:

«Հացահատիկներից շատերը հարուստ են բջջանյութով, վիտամին B12-ով եւ ֆոլաթթվով: Սրանք երեք հիմնական սննդանյութերն են, որոնք պայքարում են դեպրեսիայի ախտանիշների դեմ»,- ասել է մասնագետը։

Նա հիշեցրել է, որ վիտամին B12-ը կարեւոր է հոգեկան առողջության համար, ուստի հաճախ դրա պակասն ունեցող մարդկանց մոտ անեմիա եւ անտարբերություն է զարգանում։ Մյուս կողմից, ֆոլաթթուն մասնակցում է նոր բջիջների վերականգնմանը եւ ստեղծմանը, ինչը օգնում է մարմնին առողջ եւ երիտասարդ զգալ:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել ձմռանը ձուկ ուտել։

«Անյուղ սպիտակուցների օգտագործումը կարող է օգնել թեթեւացնել «ձմեռային ընկճախտի» ախտանիշները, քանի որ այն սպիտակուցի աղբյուր է, որը ստամոքսի խանգարում կամ բորբոքում չի առաջացնում»,- ասել է սննդաբանը:

Նրա գործընկեր Սյուզան Քելլին հորդորում է ձմռանը տրամադրությունը բարձրացնելու համար՝ օգտագործել տոֆու, ինչպես նաեւ մուգ կակաո-շոկոլադ, որը պարունակում է շատ մագնեզիում, ինչը կարեւոր է դեպրեսիայի դեմ պայքարում։

Նյութը՝  NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook