Wednesday, May 1, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

5 հնարք պարանոցի մաշկի երիտասարդությունը պահպանելու և ծերացման գործընթացները դանդաղեցնելու համար

Կնոջ պարանոցն ու դրանից ներքև գտնվող հատվածը ցույց են տալիս նրա տարիքը, քանի որ այդ հատվածների մաշկը շատ շուտ է կարցնում իր առաձգականությունն ու երիտասարդությունը: Սա է պատճառը, որ այդ հատվածների խնամքին հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հիանալի հնարք, որոնք կօգնեն պահպանել պարանոցի և դրանից ներքև գտնվող հատվածի մաշկի երիտասարդությունն ու թարմությունը:

1.      Օգտագործել վիտամին C

Այս վիտամինը յուրահատուկ բնական հակաօքսիդանտ է, որը կարելի է ստանալ ցիտրուսային մրգեր կամ հատուկ սննդային հավելումներ օգտագործելով:

2.      Խուսափել արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից

Շատերը գիտեն, որ արևի ճառագայթները վնասակար են առողջության համար: Դրանք շատ վտանգավոր են նաև պարանոցի մաշկի համար, ուստի հարկավոր է հնարավորինս պաշտպանվել այդ ճառագայթներից:

Հարկ է հիշել, որ պաշտպանության նվազագույն մակարդակը SPF 30-ն է, քանի որ նման քսուքները պարունակում են տիտան ու ցինկ, որոնք պաշտպանում են UVA և UVB ճառագայթներից:3.      Կատարել ֆիզիկական վարժություններ

Պարբերաբար մարզվելն ու ֆիզիկապես ակտիվ լինելը կօգնի պահպանել նաև մաշկի առողջությունն ու երիտասարդությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաբաթական առնվազն երկու անգամ մարզվելու դեպքում մաշկն ավելի առաձգական է դառնում: Բացի այդ, մարզումներն օգնում են հագեցնել մաշկը թթվածնով և բարելավել արյան շրջանառությունը:

4.      Ընդունել կոլագենային հավելումներ

Կոլագենը պատասխանատու է մաշկի բջիջների մշտական թարմացման և մաշկի առաձգականության ու պրկության պահպանման համար, ուստի խորհուրդ է տրվում ծերացման առաջին իսկ նշանների դեպքում սկսել կոլագենային հավելումներ ընդունել:

5.      Քնելուց առաջ ճարպաթթուներով հարուստ սննդամթերք ուտել

Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուները շատ օգտակար են մաշկի համար, քանի որ նպաստում են կոլագենի արտադրությանն ու վերականգնում են բջիջները: Այս օգտակար ճարպաթթուները ստանալու համար հարկավոր է օգտագործել ճարպոտ ձկնատեսակներ, կտավատի սերմեր, դդմի սերմեր, ավոկադո և այլն:

Նյութի աղբյուրը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook