Wednesday, May 8, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

SPF-երի օգտագործումը՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու լավագույն միջոց

Ամռանը մաշկի խնամքի առաջնահերթությունների ցանկում ավելանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելը։

Արևապաշտպան միջոցների կարևորության, կիրառման և տարիքային առանձնահատկությունների մասին Panorama.am-ը զրուցել է «Ջոն Րիք» միջազգային բժշկական սպա կենտրոնի մաշկաբան-կոսմետոլոգ Լուսինե Բարսեղյանի հետ։

Ինչո՞ւ է կարևոր  արևի ճառագայթներից պաշտպանվելը։
Մաշկաբան-կոսմետոլոգ-Արևի ճառագայթները վտանգավոր են մարդու առողջության համար։ Դրանք, առաջին հերթին, առաջացնում են կարմրություն և այրվածք, ջրազրկում, տարիքի հետ կապված ՝ ֆոտոծերացում, նաև մաշկային հիվանդությունների չարորակացում, այսինքն, արևի ճառագայթների չարաշահումից կարող են առաջանալ նաև մի շարք օնկոլոգիական հիվանդություններ։

-Ինչպե՞ս պետք է պաշտպանվել արևի ուղիղ ճառագայթներից։
Մաշկաբան-կոսմետոլոգ-Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու առաջնահերթ մեթոդը SPF-ի կիրառումն է առօրյայում՝ ինչպես դրսում, այնպես էլ տանը։
Արևապաշտպան ցանկալի է կիրառել տարվա բոլոր ամիսներին, անկախ եղանակից՝ ամառ է, ձմեռ է, անձրևային է, թե ոչ, քանի որ մեր մաշկը միշտ հակված է ուլտրամանուշակագույնին և դրանից պաշտպանված չէ։
Կան ուլտրաֆիալետի բարձր տեսակներ, որոնց պարագայում մենք անպայման պետք է օգտագործենք արևապաշտպան միջոցներ։ Տարիքից և մաշկի գույնից կախված կարող ենք օգտագործել SPF-ի տարբեր աստիճաններ. թուխ մաշկի դեպքում կարող ենք օգտագործել 15-20 SPF պարունակող միջոց, ինչքան մաշկի գույնը բաց է, այնքան դրա աստիճանը պետք է բարձր լինի։

-Կա՞ն արդյոք արևապաշտպանների կիրառության տարիքային սահմանափակումներ։
Մաշկաբան-կոսմետոլոգ-Ո՛չ, սահմանափակումներ չկան, ընդհակառակը, երեխաներին՝ նորածնային տարիքից սկսած առանց արևապաշտպանի դուրս հանել չի կարելի։
Եթե գտնվելու եք արևի ուղիղ ճառագայթների տակ, ապա պետք է 15-20 րոպե շուտ տարածել  քսուքը մաշկին, որ հասցնի պաշտպանիչ թաղանթ ստեղծել։
SPF-երը համատեղելի՞ են դիմահարդարման այլ միջոցների հետ։
Մաշկաբան-կոսմետոլոգ-Ընդհանրապես, մաշկի խնամքը պետք է եզրափակել արևապաշտպան քսուքով, այժմ կան բազմաթիվ արևապաշտպան քսուք, որոնք պարունակում են պիգմենտ, եթե  չի բավարարում այդ գունային երանգը, ապա արտաքին շերտով կարող է օգտագործել տոնային քսուք կամ դիմափոշի։

-SPF-ից բացի ի՞նչ պաշտպանիչ միջոցներ կնշեք։
Մաշկաբան-կոսմետոլոգ-Արևից պաշտպանության լավագույն մեթոդը արևապաշտպանների կիրառությունն է, այս գործառույթն իրականացնող այլ միջոցներ,կարելի է ասել, չկան, իսկ հավելյալ պաշտպանության համար անհրաժեշտ է կրել բաց գույնի հագուստ, օգտագործել հովանոց և աշխատել երկար ժամանակ չմնալ արևի ուղիղ ճառագայթների տակ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook