Sunday, April 28, 2024
Նորություններ

Toshiba-ն մշակել է նոր մեթոդ, որը թույլ կտա ախտորոշել քաղցկեղն արյան մեկ կաթիլի միջոցով

Toshiba կորպորացիայի մասնագետները մշակել են օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդ, որը թույլ կտա 99% ճշգրտությամբ ախտորոշել հիվանդությունն արյան ընդամեն մեկ կաթիլի միջոցով: Այս մասին հողորդում է korrespondent.net կայքը՝ հղում անելով ընկերության մամուլի հաղորդագրությանը:

Նշվում է, որ նոր մեթոդը հիմնված է փոքր չկոդավորված ՌՆԹ-ի մոլեկուլների տեսակների ու քանակության հայտնաբերման վրա, որոնք արյան մեջ են արտազատում չարորակ բջիջները: Այս անալիզը թույլ կտա հայտնաբերել հիվանդությունն անգամ զարգացման ամենավաղ փուլերում, իսկ դրա անցկացման համար կպահանջվի մոտ երկու ժամ:

Քաղցկեղն ախտորոշող անալիզի համար Toshiba-ն ստեղծել է դյուրակիր սարք, որի մեջ ներդրված է հատուկ ախտորոշիչ չիպ: Թեստը թույլ է տալիս հայտնաբերել քաղցկեղի 13 տեսակ, այդ թվում՝ ստամոքսի քաղցկեղը, կրծքագեղձի քաղցկեղը, կերակրափողի քաղցկեղը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, աղիների քաղցկեղը, միզապարկի քաղցկեղը և այլն:

Մասնագետները հուսով են, որ մի քանի տարի անց, երբ բոլոր փորձարկումներիը բարեհաջող անցկացված կլինեն, նոր մեթոդը լայն տարածում կգտնի:

Նյութի աղբյուրը՝  այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook