Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է և Մանկաբույժների մասնագիտական տոնը

👨‍⚕️👩‍⚕️Սիրելի մանկաբույժներ, նոյեմբերի 20-ը մեկտեղում է երկու առիթ:

✍️Երեխաների համաշխարհային օրն է և Մանկաբույժների մասնագիտական տոնը:

📘 Առողջապահական համակարգում, բժշկագիտության մեջ, անգնահատելի է մանկաբուժության դերն ու նշանակությունը:
☘️Երեխաների առողջության պահպանումը մանկաբույժի առաքելությունն է, որը ծնողների հետ համատեղ պահանջում է շարունակական հետևողականություն և ուշադրություն:
🔵 Առողջապահական ողջ համակարգում դժվար է գտնել մանկաբույժից առավել հուզական ու բարի մասնագիտություն:

🔆 Մանուկների լուսավոր և ապահով ապագայի մասին պետք է խոսենք ոչ միայն այսօր, այլև ամբողջ տարի: Երեխաների վաղվա օրն առավել լավը դարձնելու համար պետք է ջանք չխնայենք:

🩺 Սիրելի՛ փոքրիկներ, մեր ցանկությունն է, որ լինեք առողջ և երջանիկ, ապրեք խաղաղ երկնքի տակ. մնացած բոլոր հարցերը լուծելի ու կառավարելի են:

🔖Շնորհավորում ենք բոլոր մանկաբույժներին մասնագիտական օրվա առթիվ՝ ձեզ և ձեր փոքրիկ այցելուներին մաղթելով ամուր առողջություն։

📄Նշենք, որ Երեխաների համաշխարհային օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1954 թվականին և նվիրված է ողջ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովմանն ուղղված գործունեությանը։

📖Նոյեմբերի 20-ը նշանավորում է այն օրը, երբ Գլխավոր ասամբլեան 1959 թվականին ընդունեց Երեխայի իրավունքների մասին հռչակագիրը, իսկ 1989-ին՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան:

🏷2022 թվականին Երեխաների համաշխարհային օրվա կարգախոսն է «Ներառում յուրաքանչյուր երեխայի համար»։

🔎Օրը ընդունված է համարել նաև Մանկաբույժների մասնագիտական տոն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook