Ինչպես ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Զարկերակային ճնշումը չափելու համար պահանջվում է տոնոմետր։Սակայն դրա առկայությունը բավարար չէ ճնշումը ճիշտ չափելու համար: Պետք է իմանալ ճնշումը ճիշտ չափելու կանոնները։
Ինչպես ճիշտ չափել ճնշումը
- Ճնշումը չափելուց առաջ 5 րոպե հանգիստը՝ պարտադիր պայման է
- Ճնշումը չափելուց կես ժամ առաջ խուսափել ծխելուց, սուրճի, թեյի, կոլայի ընդունումից
- Նստել աթոռին՝ մեջքով հենվելով հենակին, սա կարևոր է
- Թևը անշարժ դրված է սեղանին: Պետք է լռություն պահպանել ճնշումը չափելու ընթացքում
- Պետք է փչովի պարկը սրտի հետ նույն մակարդակի վրա լինի
- Ոտնաթաթերը հանգիստ դնել հատակին, ոտքերը չի կարելի այդ ընթացքում խաչել
- Նախքան ճնշումը չափելը միզապարկը պետք է դատարկել: Հագուստը չպետք է սեղմի ուսը
- Արդյունքները ճիշտ չեն լինի, եթե ճնշումը չափվի հագուստի վրայից
- Մի քանի անգամ մի չափեք ճնշումը, պետք է դադար տալ 7-10 րոպե
- Սակայն եթե ցանկանում եք կրկին չափել ճնշումը, ապա չափեք մյուս թևով, 10-15 միավորի տարբերությունը նորմալ է
- Արդյունքները ճիշտ չեն լինում սուրճի, ալկոհոլի ընդունումից հետո , ծխելուց հետո, լցված միզապարկի դեպքում, եթե մեջքը հենված չէ հենակին, եթե ձեռքը հենված չէ հարթ մակերևույթի վրա