Ֆիզիկական վարժություններ հղիների համար.aroxjblog.am
Հղիության ժամանակ կինը կարող է ամրապնդել առողջությունը ՝ զբաղվելով ֆիզկուլտուրայով, մաքուր օդում զբոսանքով, մաշկի խնամքով, վտանգավոր սովորույթունրից հրաժարվելով։ Հատուկ ֆիզիկական վարժությունները կարող են նպաստել մոր և պտղի առողջության ամրապնդմանը, հղիության բնականոն ընթացքին, բարեհաջող ծննդաբերությանը։ Կարող են կատարել աերոբիկ վարժություններ մկանների համար, նաև շնչառական և լիցքաթափման վարժություններ։ Սակայն պետք է խուսափլել սպորտային և պարային այն ձևերից, որոնք պահանջում են կատարել բարձր ոստյուններ, ցատկեր, կտրուկ շարժումներ։
Ինչ վերաբերվում է լողին, հատկապես սառը ջրում, ապա դրանից առաջ անհրաժեշտ է մտածել ՝արդյոք նպատակահարմար է , եթե մինչև հղիույթունը վարժված, հարմարված չեք եղել դրան։
Փորձը ցույց է տալիս, որ հղիների համար նախատեսված վարժությունների համալիրը և պարբերական զբոսանքը մաքուր օդում նպաստում են , որպեսզի նրանք ֆիզիկապես լավագույնս հարմարվեն հղիությանը և նախապատրաստվեն ծննդաբերության։
Ֆիզիկական վարժությունները ունեն հետևյալ դրական ազդեցությունները հղի կնոջ համար՝
- լավացնում են կեցվածքը,
- թեթևացնում են մեջքի ցավը,
- ուժեղացնում են մկանները /մարմնի և սրտի/,
- թեթևացնում են փորկապությունը և այտուցը,
- օգնում են ավելի հանգիստ քնել,
- տալիս են էներգիա,
- բարելավում են շնչառությունը,
- բարձրացնեւմ են տրամադրությունը,
Վարժություններ հղիության ժամանակ
- Այն կանայնք ովեքեր մինչև հղիությունը կատարել են ֆիզիակական վարժություններ, կարող են շարունակել առանց մեծ փոփոխությունների։ Ովքեր չեն կատարել , բայց ցանկանում են հղիության ժամանակ, պետք է սկսեն թեթև վարժություններից, օրինակ ՝ քայլել, լողալ՝ թեթև լողակյին շարժումներ անելով։
- Հղիության ժամանակ հոդերը ավելի նուրբ են , ուստի պետք է զգույշ լինել, որպեսզի չվնասվեն։
Հակապես եթե մինչև հղիությունը ֆիզիկական վարժություններ չեք կատարել։ - Հաճախականությունը․ ցանկալի է սկսել 5-10ր-ից հասնելով 20-30րոպեի՝շաբաթական առնվազն 3 անգամ։
Վարժության տեմպը
- Եթե կարողանում եք վարժության ժամանակ խոսել, ուրեմն տեմպը լավ է
- եթե դժվարանում եք, ապա պետք է դանդաղեցնել վարժության տեմպը
- պետք է դադարեցնել, երբ հոգնում եք
- վարժություննրը պետք է սկսել և ավարտել դանդաղ տեմպով,
- հանգստանալ հիմնականում ձախ կողմի վրա
- խուսափել ՝
- շոգ եղանակին վարժություն կատարելուց < ցանկալի է շատ հեղուկ խմել>
- կտրուկ և արագ շարժումներից
- այն վարժություններից , որոնց հետևանքով հատկապես հղիության վերջին 3 ամիսներին խանգարվում է մարմնի հավասարակշռույթունը,
- հղիության առաջին 4 ամիսների ընթացքում մեջքի վրա վարժույթուններ կատարելուց,
- առանց բժշկի հետ խորհրդակցելու վարժույթուններ կատարելուց
- վարժության ժամանակ որովայնի խիստ սեղմումներից։