Ինչ օգտակար հատկություններով է օժտված մանդարինն ու որ դեպքերում է այն հակացուցված
Մանդարինները տարվա այս եղանակին ամենատարածված ու սիրված մրգերից են: Այս ցիտրուսային մրգերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու այլ օգտակար տարրեր և օժտված են հզոր բուժիչ հատկություններով, սակայն, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց այս միրգը հակացուցված է: Այս մասին «Вечерняя Москва»-ին հայտնել է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան:
Մասնագետի խոսքով՝ այս միրգը կարելի է և անգամ պետք է օգտագործել, քանի որ դրանք հարուստ են վիտամիններով, միկրոտարրերով և մակրոտարրերով, հակաօքսիդանտներով, ինչպես նաև սնկերի աճը ճնշող և բակտերիաները ոչնչացնող նյութերով: Բացի այդ, դրանք պարունակում են սննդային մանրաթելեր, որոնք դուրս են բերում ավելորդ խոլեստերինն օրգանիզմից և բարենպաստ ազդեցություն են ունենում աղեստամոքսային տրակտի վրա:
Ավելին՝ այս ցիտրուսային մրգերը հատկապես օգտակար են աշնանն ու ձմռանը՝ վիրուսների տարածման շրջանում, քանի որ դրանցում պարունակվող բետա-կարոտինները նպաստում են լորձաթաղանթների թարմացմանը, ինչը շատ կարևոր է իմունային համակարգի ամրապնդման համար: