Լոբու ամենաօգտակար հատկությունները. 6 պատճառ սննդակարգում լոբի ներառելու համար
Լոբին շատ օգտակար մթերք է, որը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր և շատ կարևոր է առողջության համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 պատճառ սննդակարգում անպայման լոբի ներառելու համար:
- Նազեցնում է խոլեստերինի մակարդակը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ օրական ընդամենը 120 գրամ լոբի օգտագործելու դեպքում կարելի է մեկ ամսում 10 տոկոսով նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը պայմանավորված է մանրաթելերի պարունակությամբ:
- Ազատում է փորկապությունից
Լոբին 20 տոկոսով բաղկացած է չլուծվող մանրաթելերից, որոնք աղիները մաքրող լավագույն միջոցն են: Լոբին ոչ միայն մաքրում է աղիներն ու կանխում փորկապությունը, այլև կանխարգելում է հաստ ու ուղիղ աղիքներում ուռուցքների առաջացումը:
- Կարգավորում է զարկերակային բարձր ճնշումը
Լոբին պարունակում է կալիում, մագնեզիում ու ֆոլաթթու, որոնք շատ կարևոր են առողջության համար: Կալիումը նվազեցնում է նատրիումի կուտակումն ու օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը: Զարկերակային ճնշման կարգավորմանն է նպաստում նաև մագնեզիումը, իսկ ֆոլաթթուն պաշտպանում է անոթները վնասվածքներից ու աթերոսկլերոզից, ինչպես նաև կանխում է զարկերակային գերճնշման զարգացումը:
- Պաշտպանում է սակավարյունությունից
Լոբին մի քանի անգամ ավելի շատ երկաթ է պարունակում քան միսը, ուստի այն շատ օգտակար է երկաթպակասորդային անեմիայի դեպքում:
- Լոբին երիտասարդացնում է
Այս մթերքի գործածությունը նպաստում է կոլագենի արտադրմանը, ինչի շնորհիվ էլ մաշկը հարթ ու ձիգ է մնում:
- Օգնում է նիհարել
Լոբին ոչ միայն օգնում է նիհարել առանց հավելյալ ջանքերի, այլև կանխում է հետագայում քաշի ավելացումը: Այն հարուստ է իզոֆլավոններով, որոնք առողջացնում են աղիները՝ նպաստելով օգտակար բակտերիաների աճին: Սա ոչ միայն օգնում է նիհարել, այլև ամրապնդում է իմունային համակարգը:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru