Որոնք են բերանի խոռոչի տհաճ հոտի հիմնական պատճառները
Հալիտոզը կամ բերանի խոռոչի տհաճ հոտը բավական տհաճ խնդիր է, որը հաճախ է հանգեցնում լուրջ բարդույթների զարգացման, սակայն հարկ է հիշել որ այն երբեք չի առաջանում առանց պատճառի։ Ինչպես նշել է բժիշկ Օլգա Մալինովսկայան «Մոսլենտա»-ի հետ զրույցում, այս խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ այն կարող է առողջական լուրջ խնդիրների ախտանշան լինել։
Մասնագետի խոսքով՝ բերանի խոռոչի տհաճ հոտի ամենատարածված պատճառներից մեկը բերանի խոռոչի վատ հիգիենան է, սակայն լնդերի և ատամների հետ կապված հիվանդությունները նույնպես կարող են ազդել այս գործընթացի վրա: Սա է պատճառը, որ բժիշկը խորհուրդ է տալիս առաջին հերթին ուշադրություն դարձնել ատամները լվանալու հաճախականությանը և անպայման օգտագործել ողողման համար նախատեսված հատուկ հեղուկներ ու ատամնաթել։
Բացի այդ, մասնագետը հորդորել է նաև չմոռանալ կանոնավոր բուժզննում անցնել ատամնաբույժի մոտ, ինչը թույլ կտա կանխել խնդիրների զարգացումը կամ հայտնաբերել դրանք վաղ փուլերում ու հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել։
«Տհաճ հոտը վերացնելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե կոնկրետ ինչն է հանգեցրել դրա առաջացման, և միայն դրանից հետո անցնել խնդրի դեմ պայքարին»,- հավելել է մասնագետը։
Tert.am