Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Աշխարհահռչակ Oxylator արհեստական շնչառության և վերակենդանացման համար նախատեսված բացառիկ սարքի շնորհանդեսը Հայաստանում

Երևանում կայացավ աշխարհի զարգացած երկրներում լայնորեն կիրառվող Oxylator արհեստական շնչառության, վերակենդանացման սարքի շնորհանդեսը ՀՀ պետական գերատեսչությունների՝ ՊՆ, ԱԻՆ, ԱՆ, շտապօգնության ծառայության և մի շարք բուժհաստատությունների ներկայացուցիչների համար:

Oxylator սարքը կիրառվում է նախահիվանդանոցային պայմաններում առաջին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ, որը կարող է նաև կիրառել պրոֆեսիոնալ մասնագիտական հմտություններ չունեցող անձը առաջին շտապ բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ։ Սարքի քաշը ընդամենը 250 գրամ է, չափսերը մարդու բռունցքի չափ, իսկ կատարված աշխատանքը և տուժածին 17 միլիվայրկյան ճշտությամբ անհրաժեշտ քանակի թթվածին մատակարարելը ապշեցնում է բոլորին: Այս սարքի հնարավորությունները ոլորտում համարվում են նորարարություն:

IMG_3313 (1)

Սարքի ներկայացումը և մասնագիտական խորհրդատվությունն իրականացվեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար, ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի հանձնաժողովի նախագահ, բ․գ․թ․, դոցենտ Հարություն Մանգոյանի կողմից, ով ներկայացրեց սարքավորման կիրառման առանձնահատկություններն ու առավելությունները:

«Սա նոր խոսք է անհետաձգելի բուժօգնության բնագավառում և Հայաստանն իրապես ունի այս սարքավորման ներդրման անհրաժեշտությունը»,- նշել է Հարություն Մանգոյանը:

Oxy3

Սարքավորումը ՀՀ-ում ներկայացնում է Oxart Distribution ընկերությունների խմբի հայաստանյան ներկայացուցչությունը, որի համահիմնադիր Լևոն Սահակյանը նշել է, որ իրենց առաքելությունն է ներկայացնել այս բացառիկ սարքը ՀՀ համապատասխան գերատեսչություններին՝ նպատակ ունենալով բարձրացնել այդ յուրահատուկ սարքի ճանաչելիությունը երկրում, ինչպես նաև նպաստել առաջին անհետաձգելի բուժօգնության և քաղաքացիների կյանքերը փրկելու հնարավորությունների բարելավմանը:

Սովորաբար, երբ խոսում ենք արհեստական շնչառության մատակարարման մասին, անմիջապես պատկերացնում ենք վերակենդանացման բաժանմունքի բարդ ու մեծ սարքավորումները, որոնցից անհնար է օգտվել առանց մասնագիտական միջամտության և այսպիսի օգնությունը տարբեր արտակարգ իրավիճակներում, ցավոք, պարզապես անհասանելի է լինում: Մինչդեռ շնչառական համակարգի վերականգնման դեպքում կարևոր է յուրաքանչյուր վայրկյանը: Ինչպես նշում է Լևոն Սահակյանը, վայրկյանների ընթացքում Oxylator-ի միջոցով շնչառությունը վերականգնելուց բացի, սարքը հնարավորություն է տալիս ապահովել թոքերի աշխատանքը մինչև վերջինիս համապատասխան բուժհաստատություն հասցնելը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook