Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

ԹԵՍՏ: Արդյոք սիրում եք ձեզ

Տարածված կարծիք է, որ սեփական անձը սիրելն էգոիզմ է: Սակայն հոգեբանները պնդում են հակառակը,որ այն նպաստում է շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելուն, օգնում է հաջողության,բարգավաճման հասնելուն: Այսպես`

1. Գոհ եք ձեզանից /այո_5, ոչ_0/:

2. Տրտնջում եք,թե անհաջողություններն ուղղակի հետապնդում են ձեզ./այո_0, ոչ_5/:

3.Նախքան որևէ բան անելը կամ ասելը հետաքրքրվում եք,թե ինչպես կվերաբերվեն դրան ձեզ շրջապատողները./այո-0, ոչ-5/:

4.Բարդ իրավիճակում հայտնվելիս սովորաբար հիշում եք այլոց փորձը. /այո_0, ոչ_5/:

5. Շփոթվում եք , երբ ձեզ գովում են մարդկանց ներկայությամբ /այո_0, ոչ_5/;

6.Կարողանում եք տևական ժամանակ միայնակ մնալ /այո_0, ոչ_5/;

7.Հաստատ համոզված եք, որ հոգեկան հարմարավետությունը/կոմֆորտը/ ուղղակիորեն կախված է նյութական վիճակից. /այո_0; ոչ_5/;

8. Հաճախ եք այն զգացողությունն ունենում, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու. /այո _0, ոչ_5/;

9.Այլոց հանդեպ ջերմ զգացմունքներ դրսևորելու մեջ ժլատ եք. /այո_0, ոչ_5/;

10. Կարող եք հակադրվել կոլեկտիվին. /այո_5 ոչ_0/:

Ամփոփեք.

25-50 միավոր– Դուք ձեզ անչափ շատ եք սիրում: Կյանքում ձեր ունեցած հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են այդ մեծ սիրուց: Դրա շնորհիվ դուք շրջապատողներից անընդհատ դրական ազդակներ եք ստանում:

15-30 միավոր– Դժվար է ասել` սիրում եք ձեզ, թե ոչ: Պարզապես չեք մտածում այդ մասին: Հաճախ եք կենտրոնանում սեփական և ուրիշների թուլությունների վրա: Ամենայն հավանականութհամբ, հենց դա է ձեր սեփական անձի հանդեպ որոշ անբարյացակամության պատճառը: Շեղվեք սեփական պրոբլեմներից, ուշադրության ու ջերմության մի փոքրիկ մաս նվիրեք ձեզ շրջապատողներին: Կհամոզվեք, որ ձեր կյանքը դրանից էլ ավելի կլավանա:

0-10- Դուք ձեզ բոլորովին չեք սիրում :Ինչու:Անընդհատ ձեզ թվում է, որ անպայման որևէ վատ բան է պատահելու: Դրականորեն փոխեք ձեր մտածելակերպն ու վարվելակերպը:

Նյութի աղբյուրը՝ Հաղորդակցման հմտություններ
Հեղինակ՝ Էմմա Տանանյան

www.aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook