Thursday, May 2, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպե՞ս լինել նորաոճ , բայց չմրսել ցրտաշունչ ձմռանը: Պատասխանում է Մարիաննա Քաբաբյանը

Aroxjblog.am-ի հյուրն է Մարիաննա Քաբաբյանը

-Կան աղջիկներ, ովքեր շատ մրսկան են և ստիպված են լինում հագնել հաստ գործվածքով հագուստներ: Այս ձմռանը նորաո՞ճ են հաստ գործվածքով հագուստները:    25394281_1878900898789098_1382292756_n

-Այո՛, վերջին աշուն-ձմեռ սեզոններին առավել քան երբևէ նորաձև են հարմարավետություն   հաղորդող   հագուստները: Կյանքի ակտիվ ռիթմից ելնելով՝ կանանց առաջարկվում է կրել հարմարավետ սպորտային կոշիկներ, տաք գործված շապիկներ, արհեստական մորթուց վերարկուներ, որոնք այդքան հարմար է կրել ձմռանը՝ ունենալով բազմաթիվ բացօթյա հանդիպումներ…

Իսկ ի՞նչ կասեք արական սեռի ներկայացուցիչների մասին:

-Արական սեռի ներկայացուցիչները միշտ էլ եղանակին անհամապատասխան են հագնվում, եթե նկատել եք… Խոսքս գնում է դրես-կոդերին հետևող ոճային տղաների և տղամարդկանց, ովքեր, որպես ուժեղ սեռ, ստիպված են հարմարվել էթիկետի կանոններին և, այսպես ասած, դիմանալ, եթե նույնիսկ երկարաթև վերնաշապիկով շոգ է ամռան տապին, կամ ցուրտ է կաշեմիրե վերարկուով ձմռանը… Թո՛ղ դիմանան, գեղեցկությունը զոհեր է պահանջում, և ոչ միայն կանանցից:
25360153_1878895305456324_1923825352_n
25395465_1878894928789695_1331297672_n
25360103_1878895262122995_37711247_n Նյութը պատկանում է  aroxjblog.am կայքին

Leave a Reply

x Close

Like Us On Facebook