Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Խստացումներ` հղիության արհեստական ընդհատման կարգերում

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 օգոստոսի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը, որի ընդունումը նպատակ ունի հստակեցնել օրենսդրական կարգավորումների միջոցով հղիության արհեստական ընդհատման գործընթացը, կարգն ու պայմանները, բարձրացնել հղիության արհեստական ընդհատումների անվտանգությունը:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2016 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների հետ կառավարության որոշման հակասություններից:

Դրանք վերաբերում են ընդհատման հակացուցումներին, անհրաժեշտ հետազոտությունների ցանկին, ընդհատման բժշկական և սոցիալական ցուցումների ցանկին, մինչև 12 շաբաթական ընդհատման համար հղի կնոջ կողմից ներկայացվող գրավոր դիմումի ձևին, բժշկական կամ սոցիալական ցուցումներից ելնելով՝ ընդհատման համար հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվող գրավոր համաձայնության ձևին և այլն:

«Հղիության արհեստական ընդհատում» հասկացությունը կիրառվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող իմաստով: Համապատասխան այդ փոփոխությունների՝

Հղիության արհեստական ընդհատումը կատարվում է՝

1) վիրահատական մեթոդով կամ
2) դեղորայքային մեթոդով:

Հղիության արհեստական ընդհատման վիրահատական մեթոդը` դա արգանդի խոռոչից պտղաձվի և պտղաթաղանթների գործիքային հեռացումն է, իսկ դեղորայքային ընդհատումը` հղիության ընդհատումն է հղիության ընդհատման համար նախատեսվող դեղի ընդունման միջոցով:

Հղիության արհեստական ընդհատման հակացուցումները լինում են ըստ վիրահատական և դեղորայքային մեթոդների:

Հղիության արհեստական ընդհատման վիրահատական մեթոդի հակացուցումներն են՝

1) կանանց սեռական օրգանների սուր և ենթասուր բորբոքային հիվանդությունները,
2) ցանկացած տեղակայման սուր և ենթասուր բորբոքային վիճակները:
Հղիության արհեստական ընդհատման դեղորայքային մեթոդի hակացուցումներն են՝

1) խրոնիկական կամ սուր երիկամային, մակերիկամային կամ լյարդային անբավարարությունը,
2) արյան հիվանդությունները` ժառանգական պորֆիրիա, վիճակներ, որոնք ուղեկցվում են արյան մակարդունակության անկումով,
3) տվյալ ժամանակահատվածում անտիկոագուլյանտների օգտագործումը,
4) կնոջ կողմից հղիության ընդհատման համար ընդունվող դեղի նկատմամբ ալերգիայի առկայությունը,
5) երկարատև բուժումը կորտիկոստերոիդներով,
6) գերձայնային հետազոտությամբ հաստատված արտաարգանդային հղիությունը կամ դրա կասկածը,
7) ներարգանդային պարույրի առկայությունը՝ արգանդի խոռոչում:

Կնոջ մոտ հղիության արհեստական ընդհատման այլ հակացուցումների առկայության դեպքում հարցը լուծվում է անհատականորեն` կոնսիլիումի միջոցով, ելնելով կոնկրետ իրավիճակից:

Հղիության արհեստական ընդհատման հակացուցումների որոշման համար իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

1) հղիության վաղ (մինչև հղիության 12 շաբաթականը) ժամկետներում.

ա. անամնեզի հավաքում, ընդհանուր առողջական վիճակի և հակացուցումների գնահատում,
բ.հղիության ժամկետի որոշում, երկձեռքանի գինեկոլոգիական հետազոտություն, իսկ կասկածելի դեպքերում` էխոսկոպիա,
գ.արյան խմբի և ռեզուս-պատկանելության որոշում, եթե դրանք անհայտ են,
դ.լրացուցիչ հետազոտություններ՝ ելնելով կնոջ ընդհանուր առողջական վիճակից և բժշկական ցուցումներից,

2) հղիության ուշ ժամկետներում (12 շաբաթական և ավելի).

ա. սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հետազոտություններից բացի, ելնելով ախտաբանության բնույթից սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հանձնաժողովի որոշմամբ կատարվում են լրացուցիչ հետազոտություններ:

Հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումները պայմանավորված են հղի կնոջ կամ պտղի (երեխայի) կյանքի հետ անհամատեղելի ախտաբանությունների կամ շտկման չենթարկվող արատների/ հիվանդությունների հետ: Սույն կարգի 11-րդ կետով չսահմանված հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումների առկայության դեպքում, հղիության ընդհատման հարցը լուծվում է սույն կարգի 16-րդ կետի համաձայն ստեղծված հանձնաժողովի որոշմամբ:

Հղիության արհեստական ընդհատման՝ կնոջ վիճակով պայմանավորված բժշկական ցուցումներն են՝

1) Վարակիչ և մակաբուծային հիվանդություններ (Էյ00-Բի99) (A00-B99) (ընդհատումը կատարվում է սուր վիճակից դուրս գալուց հետո).

ա. տուբերկուլյոզի բոլոր ակտիվ ձևերը (A15- A 19),
բ.վիրուսային հեպատիտի ծանր ձևերը (B 15-B19),
գ.սիֆիլիսի բոլոր ձևերը (A51.0),
դ.կարմրախտը (B 25-B34),
ե.մարդու իմունային անբավարարության վիրուսի կամ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի առկայությունը (B 20-B24):

2) Չարորակ նորագոյացություններ.

ա.ցանկացած տեղակայման չարորակ նորագոյացությունների առկայությունը ներկայում կամ անցյալում (ՍԻ00- ՍԻ90), (C00- Ի90),
բ. լիմֆատիկ և արյունաստեղծ համակարգի չարորակ նորագոյացությունները (C81- C96):

3) Էնդոկրին համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության հիվանդություններ (Ի00- C97) (E 00- E 90).

ա.թիրեոտոքսիկոզի միջին և ծանր ձևերը (E 00- E 07),
բ.բնածին, ձեռքբերովի հիպոթիրեոզի դեկոմպենսացված ձևը(E 20- E 35),
գ.շաքարային դիաբետի ծանր ձևը (E 10- E 14),
դ.մակերիկամների ախտահարումը` ծանր ընթացքով (E 27):

4) Արյունաստեղծ օրգանների և արյան հիվանդությունները` հաճախակի սրացումներով, ծանր ընթացքով (Դ 50- Դ 89), (D 50- D 89).

ա.ապլաստիկ անեմիան (D 60- D 64),
բ.վազոպաթիաները (Վերլ-Հոֆի, Շեյլեն-Հենոխի հիվանդություններ) (D 65- D 69):

5) Հոգեկան խանգարումներ (էֆ 00– էֆ 99) (F00- F 99).

ա.մանյակալ-դեպրեսիվ պսիխոզները, շիզոֆրենիան կամ հոգեկան այլ խանգարումները, որոշման կայացման անընդունակությամբ (F00- F 99),
բ. մտավոր հետամնացությունը (F 70- F 79):

6) Նյարդային համակարգի և զգայարանների հիվանդություններ (Ջի00 –ՋԻ99) և (G00 – G99).

ա. կենտրոնական նյարդային համակարգի սուր բորբոքային հիվանդությունները (մենինգիտ, էնցեֆալիտ, միելիտ, մենինգոէնցեֆալիտ և այլն) (G00 – G09),
բ.նյարդային համակարգի ժառանգական ու դեգեներատիվ հիվանդությունները և այլ բնույթի օրգանական ախտահարումները (G30 – G32),
գ.էպիլեպսիան (G40),
դ.բորբոքային և տոքսիկ նևրոպաթիան (G60 – G364),
ե. մկանային դիստրոֆիաները և միոպաթիաների այլ ձևերը (G70 – G73),
զ.տեսողական համակարգի հիվանդությունները, որոնք ուղեկցվում են կուրությամբ կամ տեսողության սրության այնպիսի իջեցմամբ և կամ տեսադաշտի այնպիսի նեղացմամբ, որոնք չեն ենթարկվում շտկման (H53-54 ),
է.վեստիբուլյար ապարատի հիվանդությունները, որոնք ուղեկցվում են բուժման չենթարկվող գլխապտույտի համախտանիշով (H80- H83 ),
ը.խլությունը, խուլ-համրությունը` բնածին, ժառանգական ծագմամբ (H91.3 ):

7) Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ (Այ00-Այ99I ), (I 00- I99 ).

ա. արյան շրջանառության 3-րդ կամ 4-րդ աստիճանի անբավարարությամբ ուղեկցվող սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները (I 26—I 28),
բ.սիստեմային հիվանդությունները, կոլլագենոզները` ակտիվ փուլում, ծանր ընթացքով (I 00—I 02),
գ.հիպերտոնիկ հիվանդությունը` 2-րդ կամ 3-րդ աստիճանի(I 10—I 15),
դ.սրտի ռիթմի խանգարումները` նախասրտերի ու փորոքների ֆիբրիլյացիա և շողացում, (I 44.0- I 47.0),
ե.աորտայի անևրիզման (I 71.0),
զ.անոթների էմբոլիան և թրոմբոզը(I 26,0),
է.սրտի բնածին և ձեռքբերովի արատները` արյան շրջանառության անբավարարությամբ (I 50.0),
ը.միտրալ կոմիսուրոտոմիայից հետո ռեստենոզը` թոքային հիպերտենզիայի առկայությամբ(I 27.2),
թ.առաջնային թոքային գերճնշումը (I 27.0):
8) Շնչառական օրգանների հիվանդությունները (Ջեյ 00-Ջեյ99), (J 00- J.99).

ա. շնչուղիների, բրոնխների, կոկորդի ստենոզը` ծանր ընթացքով (J 00- J.06),
բ.բրոնխիալ ասթմայի ծանր ձևերը (J 45),
գ. բրոնխէկտատիկ հիվանդության ծանր ձևերը (J 47),
դ.թոքերի և պլևրայի հիվանդությունները` թոք-սրտային անբավարարությամբ (I 50.1- I 50.9):

9) Մարսողական օրգանների հիվանդություններ (K20- K31).

ա.կերակրափողի նեղացումը` բուժավորման չենթարկվող ( K39.3),
բ.արհեստական կերակրափողը (K 22.9),
գ.ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը` ստենոզի և արյունահոսության առկայությամբ (K 26),
դ. որովայնի պատի մեծ չափերի ճողվածքը ( K43),
ե.ոչ ինֆեկցիոն էնտերիտները և կոլիտները` ուղեկցվող աղիքային արյունահոսությամբ (K31.9),
զ.վիրահատված ստամոքսի համախտանիշը (K31),
է. լյարդի ցիռոզը (K 74),
ը.լեղաքարային հիվանդությունը` ուղեկցվող դեղնությամբ (K80.3-80.5),
թ.ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները` ծանր ընթացքով (K 85.8):

10) միզասեռական համակարգի հիվանդությունները (Էն00-էն99), (N 00- N 99),

ա.սուր գլոմերուլոնեֆրիտը (N 00- N 08),
բ.երիկամային անբավարարությամբ ուղեկցվող միզասեռական համակարգի հիվանդությունները (N 17- N 19),
գ.երիկամների և միզուղիների ինֆեկցիաները` ուղեկցվող կայուն հիպերտոնիայով և ֆունկցիայի խանգարմամբ (N 30- N 39),
դ.բնածին նեֆրոտիկ համախտանիշը (N 11),
ե.հիդրոնեֆրոզը (N 13.2):

11) Վուլգար պեմֆիգուս (L 10- L 14):

12) Ոսկրամկանային համակարգի, շարակցական հյուսվածքի հիվանդություններ (M00- M99).

ա.անկիլոզային սպոնդիլիտը (M49.),
բ. օստեոխոնդրոպաթիաները (M90):

13) Բնածին անոմալիաներ, ժառանգական հիվանդություններ (Q.00- Q49).

ա.ծնողներից մեկի մոտ դոմինանտ ժառանգվող հիվանդությունը,
բ.ծնողների մոտ բազմագեն հիվանդությունների հետերոզիգոտակրությունը:

14) Վիճակներ`

ա.կենսական կարևորության օրգանի հեռացումից հետո,
բ.կենսական կարևոր օրգանների փոխպատվաստումից հետո:

15 ) Ֆիզիոլոգիական վիճակներ`

ա. կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական չհասության վիճակը (16 տարեկան և փոքր),
բ. կնոջ վերարտադրողական համակարգի ֆունկցիայի մարման վիճակը (45 տարեկան և ավելի):

16) Հղիության գեստոզների ծանր ձևեր` պոլիօրգանային ծանր խանգարումներով` ոչ արդյունավետ ստացիոնար բուժման դեպքում (0.10-0.16):

Հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումներն են` կապված պտղի կամ երեխայի ախտաբանական վիճակի հետ.

մահացած պտուղը,

կյանքի հետ անհամատեղելի զարգացման արատի ախտորոշումը` պտղի մոտ,

նույնանման զարգացման արատներով երեխայի կրկնակի ծնունդը,

ընտանիքում սեռի հետ փոխկապակցված ժառանգական հիվանդություններով երեխայի ծնունդը,

բնածին արատները, որոնք հանգեցնում են վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության
սահմանափակման:

13.Հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումներն են՝

1) հղիության ընթացքում ամուսնու մահը,
2) կնոջ կամ ամուսնու՝ օրենքով սահմանված կարգով նշանակված պատիժը ազատազրկման վայրում կրելը,
3) հղիության ընթացքում օրենքով սահմանված կարգով ամուսնալուծությունը,
4) հղիությունը` բռնաբարության արդյունքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook