Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կակաոյի օգտակար հատկությունները

Չնայած կոֆեինի քանակը կակաոյում չնչին է, այդ ըմպելիքն ունակ է պարգևել էներգիա և առույգացնել: Այդ պատճառով այն խորհուրդ չի տրվում խմել օրվա երկրորդ կեսին: Կակաոն պարունակում է օգտակար հատկություններ, որոնք լավացնում են հիշողությունը, խթանում են ուղեղի աշխատանքը և կարգավորում խոլեստերինի մակարդակը: Ցինկի մեծ քանակությունը կակաոյում լավացնում է մազերի և մաշկի վիճակը:

Ապացուցված է, որ այս բաղադրիչի պակասը մեծացնում է դեռահասների հակումը ալկոհոլիզմի և թմրամոլության: Կոկոհիլը միացություն է, որը կարելի է գտնել միայն կակաոյի մեջ: Այս միջոցը խթանում է հյուսվածքների աճը, նպաստում վերքերի բուժմանը և կանխում կնճիռների հայտնվելը: Այդ պատճառով էլ կակաո-փոշին խորհուրդ է տրվում ավելացնել երիտասարդեցնող դիմակներին: Բացի այդ կակաոն պարունակում էպիկատեհին, որը բարձրացնում է ընդհանուր իմունային համակարգը: Այդ նյութը կանխում է սրտի և ուղեղի կաթվածը, դիաբետը, նույնիսկ՝ քաղցկեղը: Այդ ըմպելիքի նույնիսկ փոքր բաժակը լավ հագեցնող է: Չնայած ըմպելիքի բարձր կալորեականությանը, կակաոն չի հանգեցնում ավելորդ քաշի ավելացման: Եթե ցանկանում եք նիհարել, ուրեմն խմեք այդ անուշաբույր ըմպելիքը: Կակաոն պարունակում է հակաօքսիդանտներ, մագնիում և ընդհանրապես վիտամինների մեծ պահեստ է: Այդ պատճառով այն կարևոր է 40-անց մարդկանց համար:

Նյութի աղբյուր՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook