Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հանգստացնող բուսամիջոցներ սրտի տարբեր հիվանդությունների համար

Առյուծագի-1 ճաշի գդալ փոշիացրած բուսահումքի` տերևների, վրա լցնել 0.5լ սպիրակ գինի, թրմել 3-4 օր: Քամել, խմել օրական 3 անգամ քաղցած վիճակում, 1-ական ճաշի գդալ: Օգտագործել նոր սկսվող սրտային հիվանդությունների դեպքում:

leonurus_cardiaca3

ԱՌՅՈՒԾԱԳԻ — ПУСТЫРНИК СЕРДЕЧНЫЙ

Հնդկական բժշկության մեջ առյուծագին օգտագործվում է ստամոքսային հիվանդությունների բուժման ժամանակ և որպես քրտնամուղ, ռուսական ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է սրտխփոցների, ստամոքսային խանգարումների, շնչուղիների կատառի, Ռումինիայում՝ սրտային հիվանդությունների, թիրեոտոքսիկոզի և ընկնավորության (էպիլեպսիայի), Անգլիայում՝ հիսթերիայի, նևրալգիայի, սրտային թուլության և շնչարգելության ժամանակ։

Հայկական ժողովրդական բժշկության մեջ առյուծագին հայտնի է որպես լավ միջոց սրտային, նյարդային և կանացի որոշ հիվանդությունների բուժման բնագավառներում։ Այն կիրառվել է նաև վախի և շնչարգելության դեպքերում։

Ն. Վ. Վերշինինի և Դ. Դ. Յաբլուկովի տվյալներով, բույսի մզվածքը կլինիկական պայմաններում արդյունավետ է ներգործում սրտանոթային նևրոզների, կրծքային հեղձուկի, հիպերտոնիկ հիվանդության, կարդիոսկլերոզի, միոկարդիտների, սրտային արատների, միոկարդիոդիստրոֆիայի և բազեդովյան հիվանդության ժամանակ։ Հեղինակները առյուծագու կիրառումից 69% դեպքերում ստացել են դրական արդյունք։ Կլինիկական տվյալներով առյուծագու տևական կիրառումից դրական արդյունք արձանագրվել է նաև Մենյերի սինդրոմի (ականջների խշշոց, գլխապտույտ, նողկանք և այլն) և նյարդային ցնցումների ժամանակ։ Բույսի ջրիկ մզվածքը լավ է ներգործում ընդհանուր գրգռվածության, նիկոտինիզմի հողի վրա առաջ եկած մկանային թուլության, հևոցի և արյան ճնշման բարձրացման դեպքում։

Հարկավոր է նշել, որ անգամ տևական կիրառման դեպքում առյուծագու պատրաստուկները չեն տալիս կողմնակի, անցանկալի երևույթներ։ Առյուծագին իր հանգստացնող ազդեցությամբ 3-4 անգամ գերազանցում է ինչպես կատվախոտին, այնպես էլ գարնանային շողավարդին։ Բույսի հետևողական օգտագործումը լավ է ներգործում նաև այնպիսի հիվանդությունների բուժման ընթացքի վրա, ինչպիսիք են՝ աթերոսկլերոզը, կլիմակտերիկ նևրոզը, գլաուկոման, մաշկային որոշ հիվանդություններ, իմպոտենցիան և այլն։ Առյուծագին օժտված է նաև լեղամուղ հատկությամբ, կանոնավորում է լեղու արտահոսը, ստամոքսաաղիքային տրակտի ֆունկցիոնալ գործունեությանը (սպազմի և կոլիտների դեպքերում)։

Լոշտակ- խմել արմատների թուրմը:

Ծխաբույս- խմել թուրմը:

Դեղատնային ծխաբույսն օժտված է հակաբորբոքային, ջղակծկումները վերացնող, քրտնաբեր, միզամուղ, ցավազրկող, թարմացնող, խորխաբեր, հակամալարիային հատկություններով, խթանում է մարսողական գեղձերի հյութազատությունը, բարձրացնում ախորժակը և լավացնում նյութափոխանակությունը:ena_5427Վերգետնյա մասը թարմ վիճակում օգտագործվում է հոմեոպաթիայում` էկզեմայի ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ թուրմը կիրառվում է թութքային, աղիքային, արգանդային և ներքին օրգանների արյունահոսությունների ժամանակ, ստամոքսահյութի թթվայնության և մարսելիության ունակության անկմամբ ուղեկցվող ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման դեպքում, ախորժակի լավացման համար, դեղնախտի ժամանակ և որպես հակամալարիային միջոց: Թուրմն ուժեղացնում է մարսողությունը, աղիներում թուլացնում խմորման և նեխման գործընթացները, վերացնում փորկապությունը:Կանաչ խոտաբույսից ստացված թուրմն օգտագործվում է լեղապարկի, լեղա-քարային և երիկամա-քարային հիվանդությունների ժամանակ, սրտային ծագման այտուցների դեպքում: Կիրառվում է նաև միզապարկի բորբոքման, թոքերի տուբերկուլյոզի, բրոնխիտների ու փորացավերի դեպքում:

450px-nepeta_curviflora_1

Կատվադաղձ- խմել թուրմը:

Կատվախոտ- խմել արմատմերի եփուկը:

Հազարտերևուկ սովորական- 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 1 ժամ, քամել: Խմել 1 օրվա ընթացքում մաս-մաս:

 

 

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook