Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպԳեղեցկություն և խնամք

Վիտամինացված կրեմների ազդեցությունը մաշկի վրա

Կոսմետրիկական նպատակների համար օգտագործվում են` А1, B1. B,C, D, E,  F վիտամինները, պանտոտենային թթուն և այլն: Որոշ հիվանդությունների դեպքում, մաշկի մեջ մտնող վիտամինների քանակը պակասում է:Ստացվում է վիտամինային պակասություն,որի հետևանքով  մաշկը սկսում է թեփոտվել,  արաջանում են   կնճիռներ և բծեր: Մաշկը բավականաչափ քանակությամբ վիտամիններով   ապահովումը բարձրացնում է նյութափոխանակությունը, լավացնում է  արյան շրջանառությունը և սնուցումը:
  Վիտամին  A-մաշկի համար անհրաժեշտ վիտամիններից մեկն է: Մտնելով որոշ կրեմների բաղադրության մեջ, մաշկի վրա թողնում է  հակաեղջերացնող և  փափկեցնող  ներգործություն: Հաճախ օգտագործվում է  մյուս վիտամինների հոտ զուգորդված, օրինակ E  և B վիտամինների  և հորմոնների հետ, որոնք ուժեղացնում են դրա  ներգործությունը: B  վիտամինային համալիրը օգտագործվում է շատ հաճախ, հատկապես ճարպահոսության, պատանեկան կորյակների, կարմիր բծերի և այլ  դոպքերում:
  Վիտամին, B1  օգտագործվում է ճարպահոսության  դեմ:
  B2  և  B6  վիտամինների  համալիրին է պատկանում պանտոտենային թթուն, որը մեծ քանակությամբ պարունակում է լյարդը,մածունը,գարեջրի խմորիչները  և այլն: Արտաքին ընդունման դեպքում  այն մաշկի մեջ ուժեղացնում է նյութերի  փոխանակությունը, պակասեցնում,իսկ երբեմն նույնիսկ  նաև դադարեցնում է  մազաթափությունը:
Վիտամին  C մտնում է  մի շարք կոսմետիկական կրեմների բաղադրության մեջ և  երկար ժամանակ ընդունելու դեպքում կանխում է աթերոսկլերոզի զարգացումը և դադարեցնում է օրգանիզմի ծերացման պրոցեսները:Այն սպիտակեցնում է պեպենները, պիգմենտային  բծերը և մուգ մաշկը:
Վիտամի D –ուժեղացնում է А վիտամինի  ներգործությունը մաշկի վրա:
Վիտամի E  խթանում է  հյուսվածքների աճը և թարմացնող ազդեցություն թողնում մաշկի վրա:

F վիտամինի  անբավարարության դեպքում  մաշկը թառամում է և չորանում,որի հետևանքով այն արագ բորբոքվում է:Մազերը բարակում են և դառնում բեկուն, կորցնում են  փայլն ու սկսվում են թափվել:Գլխի մաշկը մաշկը թեփոտվում է: Ճարպոտ  կրեմները պարունակում են  վիտամին F:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook