Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Քրքումը ( Куркума) մաշկի վրա ունենում է հիասքանչ ազդեցություն

Քրքումը կամ զաֆրանը (նաև շաֆրան) աճեցրած քրքումի (լատիներեն՝ Crocus sativus) վարսանդի վերջույթներից՝ իգափողերից ստացած համեմունք է։ Իգափողը ծաղկի վարսանդի, այսինքն իգականIran_saffron_threads մասի վերջույթն է, որը հավաքում է ցրած ծաղկեփոշին։ Աճեցրած քրքումի իգափողերը մուգ կարմիր գույն ունեն, և շատ յուրահատուկ համ, որն օգնում է ուտեստներին հատուկ համ ու գույն բաշխելու համար։
Նախքան օգտագործել, պետք է քրքումը թրջել տաք, բայց ոչ եռացող, ջրում։ Այն կերակրին տալիս է վառ նարնջագույն կամ դեղին գույն։ Քրքումը հատկապես փոշեցնելուց հետո պետք է ապակե շշում և խոնավությունից և լույսից հեռու պահել։ Պարսկական խոհանոցում այն հատկապես օգտագործվում է փլավների վրա, ինչպես նաև այլ ուտեստներում։

Քրքումը (Turmeric, Куркума) մաշկի վրա ունենում է հիասքանչ ազդեցություն։ Այն ունի հակաբակտերիալ, հակաբորբոքային հատկություններ։ Այն լավագույն միջոց է ակնեից, ակնեի հետքերից ազատվեudalenie-volos-shugaringլու, մաշկի յուղայնություը կարգավորելու, երիտասարդ և առողջ մաշկ ունենալու համար։

Հնդկաստանում կանայք այն օգտագործում են նաև որպես անցանկալի մազերից ազատվելու միջոց, որն արգելակում է մազերի աճը։

Քսուկի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը քրքումի վրա ավելացնել այնքան կաթ, որպեսզի ստացվի պինդ զանգված։

Պատրաստի զանգվածը քսել մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ և թողնել չորանա։ Ձեռքերի կամ չոր կտորի օգնությամբ շրջանաձև մերսումներով հեռացնել դեմքից քսուկը, այնուհետ լվացվել։

Այս պրոցեդուրայից հետո մաշկի գույնը կարող է փոխվել, որը կարելի է անցկացնել կաթի միջոցով․բամբակը թրջեք կաթի մեջ և մաքրեք մաշկը։

Քրքումով այս բաղադրատոմսը կարելի է օգտագործել մի քանի օրը մեկ անգամ և հետևողական լինելու դեպքում մի քանի ամսից կզգաք, որ հաստ և մուգ մազերը բարակել են, իսկ բարակ մազերը՝ անհետացել։

Քրքումը հանդիսանում է անհավանակն օգտակար  համեմունք, որը լայնորեն օգտագործվում է հնդկական խոհանոցում: Այն ունի վառ արտահայտված անկրկնելի  բույր ու յուրահատուկ բնորոշ գույն: Բացի այդ այն օժտված է  առողջության համար զարմանալի հատկություններով: Իր յուրահատուկ հատկությունների շնորհիվ, այն դարեր շարունակ հանդիսանում է չինական ու այուրվեդիկ բժշկության  մեջ օգտագործվող կարևոր բաղադրիչներից մեկը: Քրքումն  օգտագործվում է տարբեր տեսակի հիվանդությունների բուժման համար։

Բացի այդ, այս համեմունքը ունի հզոր երիտասարդացնող հակաօքսիդանտային ու հակաբորբոքային հատկություններ:

Նրա բուժիչ հատկությունները հիմնականում պայմանավորված է նրանում առկա կուրկումին նյութով։

Այն նաև հարուստ է  բջջանյութով ու կարևոր սնուցող նյութերով, թունավոր չէ ու չի առաջացնում կողմնակի ազդեցություններ: Այդ պատճառով նրա օգտագործումը լիովին անվտանգ է:

Ժողովրդական բժշկության մեջ նշվում է, որ  քրքումի մածուկը օգնում է  5 օրվա ընթացքում  ազատվել աչքերի շուրջ առաջացած պարկերից ու սև շրջանակներից:

Ինչպես պատրաստել այդ մածուկը

Խառնեք ½ թ/գ կիտրոնի հյութ, մի պտղունց քրքում,  մի պտղունց ալյուր ու 1 թ/գ լոլիկի հյութ:Որից հետո այդ մածուկը քսեք աչքերի շուրջ ու թողեք 10 րոպե:

Կարող եք խառնել նաև արքայախնձորի հյութն ու քրքումի փոշին ու քսեք այն աչքերի շուրջ։ Այս խառնուրդը կօգնի նաև գունաբացել մաշկը։

Քրքումի օգտակար հատկություներն են՝

  • կառավարում է ախորժակը
  • բուժում է վերքերը
  • բարելավում է մաշկի վիճակն ու արտաքին տեսքը
  • կանխում է Ալցհեյմերի հիվանդության առաջացումը
  • պաշտպանում է սիրտը
  • կանխում է արթրիտի առաջացումը
  • օգնում է բարելավել մարսողությունը
  • կանխում է քաղցկեղի առաջացումը
  • մաքրում է լյարդը
  • կանխում է մաշկի վրա պիգմենտների առաջացումը
  • բարելավում է տրամադրությունը

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook