Saturday, April 27, 2024
Նորություններ

Օգնության ձեռքը կրկին Գյումրիում է

«Մեկ ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես»` սա «Օգնության ձեռք» նախաձեռնության կարգախոսն է, որը փորձում է թեթևացնել հասարակության խոցելի խավի խնդիրները: Սեպտեմբերի 2-ին նախաձեռնությունն իր բժշկական անձնակազմով կրկին Գյումրի թիվ 1 պոլիկլինիկայում էր:

Բուժանձնակազմի կազմի մեջ էին թերապևտ, սրտաբան, գինեկոլոգ, ուրոլոգ, ստոմատոլոգ, հոգեբան, ճառագայթաբան, արյունաբան, վնասվածքաբան-օրթոպեդ, էնդոկրնոլոգ, մաշկաբան, վիրաբույժ և այլն: Կամավորների կազմում էին ուսանողներ, կլինիկական օրդինատորներ և պարզապես անհատներ, ովքեր սիրով իրենց մեքենան էին տրամադրել տեղափոխման համար:

Բուժայցը թիվ 1 պոլիկլինիկա հիվանդների հերթագրումը կազմակերպել և մեր անձնակազմին շատ բարձր մակարդակով դիմավորեց պոլիկլինիկայի վարիչ Այվազ Սուքիասյանը։ Առավոտյան ժամը 11։30-ից մինչև 15:15 հետազոտվեցին շուրջ 58 այցելու:

Նախաձեռնության անդամները նշեցին, որ հուսով են՝  կգտնվեն բարեգործներ, ովքեր ֆինանսապես կաջակցեն, որ  այցի ընթացքում հետազոտված հիվանդների դեղորայքը և հետագա բուժումը կարողանան ապահովել ։

Տեղեկացնենք, որ բարեգործական նախաձեռնությունը կյանքի է կոչվել հասարակության անապահով և խոցելի շերտերին դժվարամատչելի և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»-ի և ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ Անուշ Բադալյանի համատեղ ուժերով:

Նյութի աղբյուրը՝ analitik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook