Օգնության ձեռքը կրկին Գյումրիում է
«Մեկ ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես»` սա «Օգնության ձեռք» նախաձեռնության կարգախոսն է, որը փորձում է թեթևացնել հասարակության խոցելի խավի խնդիրները: Սեպտեմբերի 2-ին նախաձեռնությունն իր բժշկական անձնակազմով կրկին Գյումրի թիվ 1 պոլիկլինիկայում էր:
Բուժանձնակազմի կազմի մեջ էին թերապևտ, սրտաբան, գինեկոլոգ, ուրոլոգ, ստոմատոլոգ, հոգեբան, ճառագայթաբան, արյունաբան, վնասվածքաբան-օրթոպեդ, էնդոկրնոլոգ, մաշկաբան, վիրաբույժ և այլն: Կամավորների կազմում էին ուսանողներ, կլինիկական օրդինատորներ և պարզապես անհատներ, ովքեր սիրով իրենց մեքենան էին տրամադրել տեղափոխման համար:
Բուժայցը թիվ 1 պոլիկլինիկա հիվանդների հերթագրումը կազմակերպել և մեր անձնակազմին շատ բարձր մակարդակով դիմավորեց պոլիկլինիկայի վարիչ Այվազ Սուքիասյանը։ Առավոտյան ժամը 11։30-ից մինչև 15:15 հետազոտվեցին շուրջ 58 այցելու:
Նախաձեռնության անդամները նշեցին, որ հուսով են՝ կգտնվեն բարեգործներ, ովքեր ֆինանսապես կաջակցեն, որ այցի ընթացքում հետազոտված հիվանդների դեղորայքը և հետագա բուժումը կարողանան ապահովել ։
Տեղեկացնենք, որ բարեգործական նախաձեռնությունը կյանքի է կոչվել հասարակության անապահով և խոցելի շերտերին դժվարամատչելի և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»-ի և ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ Անուշ Բադալյանի համատեղ ուժերով:
Նյութի աղբյուրը՝ analitik.am