Saturday, April 27, 2024
Նորություններ

Օրակարգում` երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավումը

ՀՀ առողջապահության նախարարության և  Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի միջև կնքված 2016-2017թթ. համագործակցության երկամյա համաձայնագրի միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավումը Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցում էին  ԱՀԿ եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Այգյուլ Կուտտումուրատովան, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի և  մարզերի մանկական հիվանդանոցային ծառայությունների բուժաշխատողներ:22

Ներկայացվել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում այդ ուղղությամբ զարգացումները, Հայաստանում առկա իրավիճակը, մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ռազմավարության ներդրման ընթացիկ խնդիրները հիվանդանոցային մակարդակում: Չորս մարզային հիվանդանոցի (Աբովյան, Իջևան, Արթիկ, Վանաձոր) զեկուցողները ներկայացրել են, թե երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ուղեցույցների («Գրպանի տեղեկատուի») ներդրման շրջանակներում ինչ բարելավումներ են իրականացվել իրենց բժշկական կենտրոններում և ինչ խոչընդոտներ կան:

Աշխատաժողովում քննարկվել են մեր երկրում երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավման հետագա զարգացումներին ուղղված անելիքները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook