Ինչ խնդիրներ կարող են առաջանալ երեխայի մոտ շոգ եղանակին տակդիրների գործածության դեպքում
Շոգ եղանակին ծնողները պետք է խուսափեն մանկական տակդիրներից, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել փոքրիկի կամար: Ռուս ալերգոլոգ-իմունոլոգ Ելիզավետա Ռիբնիկովայի խոսքով՝ բժիշկները կտրականապես դեմ են ամռան տապին տակդիրների գործածությանը: Բանն այն է, որ տակդիրները դժվարացնում են ջերմափոխանակության գործընթացը և կարող են դառնալ գերտաքացման պատճառ, իսկ դա շատ վտանգավոր է մանկական օրգանիզմի համար:
«Փոքրիկը թուլանում է, դառնում է քնկոտ, կարմրում է, կամակորություններ է անում, իսկ նրա մարմնի ջերմաստիճանը բարձրանում է: Երեխայի լորձաթաղանթները չորանում են, նրա տակդիրը նույնպես չոր է լինում, քանի որ երեխան քիչ է միզում: Եթե փոքրիկը քնում է իրեն ոչ բնորոշ ժամին ու երկար ժամանակ չի արթնանում, ապա հարկավոր է շտապ քայլեր ձեռնարկել. հնարավոր է՝ նա արդեն կորցրել է գիտակցությունը», – նշում է բժիշկը:
Ռիբնիկովան ընդգծում է, որ ոչ մի դեպքում չի կարելի երեխային թողնել շոգ ու փակ սենյակում կամ ավտոմեքենայում: Մասնագետը հիշեցնում է, որ այդ տարիքում երեխայի օրգանիզմում ջերմակարգավորման մեխանիզմները դեռ կարգավորված չեն, ուստի գերտաքացումից ու օրգանիզմում հեղուկի մակարդակի նվազումից խուսափել կարող է չհաջողվել: Սա կարող է շատ վտանգավոր լինել ու «հանգեցնել անոթային կոլապսի և դրա հետևանքով նաև սրտի կանգի»:
Նյութի աղբյուրը՝ tert.am