Ոտքերի քրտնարտադրության և տհաճ հոտի դեմ պայքարելու 3 արդյունավետ եղանակ
Ամռան ամիսներին, երբ կրում ենք մարզակոշիկներ, սանդալներ և այլ կոշկեղեն, որը մասամբ բաց է, ավելի բարդ է պայքարել ոտքերի քրտնարտադրության և վատ հոտի դեմ, քան ձմռանը, երբ փակ կոշիկներ ենք կրում:
Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը` տհաճ հոտի դեմ պայքարելու ամենալավ եղանակը ոտքերը մաքուր պահելն է, սակայն անգամ օճառով լվանալուց հետո ոտքերը հաճախ քրտնում են` անկախ ամեն ինչից: Քրտնարտադրությունից ազատվելու համար կարելի է փորձել հետևյալ լոգանքները:
1. Խնձորի քացախի լոգանք. անհրաժեշտ է կես բաժակ խնձորի քացախը խառնել 2 բաժակ տաք ջրի հետ և ոտքերը դնել խառնուրդի մեջ 15 րոպե: Այս գործողությունը պետք է կրկնել ամեն օր:
2. Եղեսպակի և հազրեվարդի լոգանք. տհաճ հոտը վերացնելու համար 2 լիտր տաք ջրին ավելացրեք 1 թեյի գդալ չորացրած հազրեվարդ և 2 թեյի գդալ չոր եղեսպակ, եռացրեք, ինչպես թեյ պատրաստելիս, ապա ոտքերը դրեք լվացամանի մեջ ու լցրեք ստացված խառնուրդը, երբ այն սառչի: Ոտքերը ջրում պահեք 15 րոպե:
3. Կիտրոնի հյութ և կերակրի սոդա. 2 լիտր ջրում խառնեք 50 գրամ կերակրի սոդան և կիտրոնի հյութը և ոտքերը դրեք հեղուկի մեջ` պահելով 15 րոպե: Բոլոր լոգանքները պետք է կատարել ամեն օր: