Sunday, May 5, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ո՞ր մրգերն են օգնում պայքարել որովայնի ճարպի դեմ

Մրգերը կարող են օգնել նիհարելուն եւ որովայնի ճարպակալման դեմ պայքարում, քանի որ դրանք ցածր կալորիականություն ունեն,  բայց բավարար հագեցվածություն են ապահովում  ջրի պարունակության պատճառով: Նման կարծիք է հայտնել սննդաբան Դանա Էլիս Հաննեսը (ԱՄՆ)։

Ինչպես հաղորդում է  Eat This, Not That!-ը, մրգերը, ըստ մասնագետների, օգնում են պայքարել բորբոքային պրոցեսների դեմ, որոնք ավելացնում են ճարպային կուտակումները օրգանիզմում, հատկապես՝ որովայնի հատվածում։

Ամերիկացի մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել խնձոր, թուրինջ, ավոկադո եւ ձմերուկ։ Խնձորը դրական է ազդում աղիքային միկրոֆլորայի վրա եւ նվազեցնում է բորբոքումները։ Թուրինջը եւս մեկ օգտակար միրգ է որովայնի ճարպի դեմ պայքարում։

«Մեծ քանակությամբ հակաօքսիդանտների առկայության շնորհիվ թուրինջը կարող է մեծ օգնություն ցուցաբերել ավելորդ քաշի դեմ պայքարում»,- ասել է բժիշկ Բրիտանի Լյուբեքը։

Ըստ Journal of Medicinal Food ամսագրում հրապարակված հետազոտության՝ ընթրիքից առաջ թուրինջի կեսը ուտելը կարող է օգնել նիհարելուն, սակայն դրա համար անհրաժեշտ է միրգը կանոնավոր ուտել:

Լյուբեքը նաեւ խորհուրդ է տալիս ուտել ավոկադո, քանի որ այս միրգը մեծ քանակությամբ բջջանյութի եւ մոնոհագեցած ճարպերի շնորհիվ լավացնում է աղիների աշխատանքը եւ նպաստում քաշի նվազմանը։

Մեկ այլ միրգ, որը կարող է օգնել ավելորդ քաշի դեմ պայքարում, մասնագետները համարում են ձմերուկը։ Այն ոչ միայն 94 տոկոսով ջուր է, այլեւ դրա փոքր չափաբաժինը, որն ուտում են հիմնական կերակուրից որոշ ժամանակ առաջ, օգնում է զգալիորեն նվազեցնել ախորժակը: Հետազոտության ընթացքում մասնակիցների մի մասին ձմերուկ են տվել, մյուս կեսին՝ նույնքան կիլոկալորիայով թխվածքաբլիթներ։ Փորձի չորրորդ շաբաթում գիտնականները նկատել են, որ ձմերուկ կերած մասնակիցների մոտ գոտկատեղն ու կոնքի չափերը կրճատվել են։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook