Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Գլխի եւ պարանոցի քաղցկեղի անսովոր ախտանշաններ. ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնել

Պարանոցի եւ գլխի շրջանում ուռուցքները գնալով ավելի հաճախակի են դառնում, սակայն դրանց մասին դեռեւս քիչ տեղեկություններ կան։ Նման կարծիք է հայտնել Պրահայի պրոտոնային բժշկության կենտրոնի բժիշկ Իրժի Կուբեշը։

Ինչպես նշում է Express-ը, պարանոցի եւ գլխի շրջանում ուռուցքները, ըստ մասնագետի, հաճախ զարգանում են մարդու պապիլոմավիրուսի պատճառով։ Պարանոցի եւ գլխի ուռուցքները հաճախ առաջանում են քթի եւ կոկորդի հատվածում, ուստի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս այս հատվածներում, սակայն երբեմն նկատվում են անսովոր դրսեւորումներ։

«Օրինակ, ականջների մշտական խցանումը, որը նման է լողավազանի մեջ սուզվելուց հետո վիճակին, կամ ականջի մշտական ցավը կարող են լինել քաղցկեղի նշան»,- ասել է մասնագետը:

Ըստ մասնագետի՝ քաղցկեղի նշաններ կարող են լինել նաեւ պարանոցի այտուցվածությունը, լնդերի ցավը, խոցերը եւ բերանի խոռոչում բծերը։ Կուբեշը նշել է, որ դրանք քաղցկեղի ոչ սպեցիֆիկ ախտանշաններ են, ուստի մարդիկ հաճախ դրանք չեն կարեւորում։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook