Tuesday, May 7, 2024
Նորություններ

Գիտնականները պարզել են օմիկրոնով պացիենտների մաշկային խնդիրների առաջացման մեխանիզմները

Երբեմն կորոնավիրուսի օմիկրոն շտամը մի ամբողջ շարք մաշկային խնդիրներ է առաջացնում, այդ թվում, այսպես կոչված, «քովիդային մատներ», եղնջատենդ, շրթների բորբոքումներ եւ ճաքեր։ «Ռոսպոտրեբնադզոր»-ի Գ.Ն. Գաբրիչեւսկու անվան ԳՀԻ գիտնականները բացատրել են նման երեւույթների առաջացման պատճառը։

Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում կատարելով  գիտահետազոտական ինստիտուտի աղբյուրներին, ցանն օմիկրոնի դեպքում ավելի հաճախ կապված է վիրուսի աշխատանքի մեխանիզմի, այլ ոչ թե ալերգիայի հետ։ Ավելին, սովորաբար ցանը պացիենտների մոտ շատ ավելի ծանր ձեւով է արտահայտվում։ Այդ երեւույթները կարող են մատնանշել իմունային համակարգի աշխատանքի խախտման մասին կամ առաջանալ դեղամիջոցների ընդունումից։

Ինչպես տեղեկացնում են մասնագետները, կորոնավիրուսի մաշկային ախտանշաններն ի հայտ են գալիս հիվանդների 50 տոկոսի մոտ։ Դրանք կարող են արտահայտվել ամբողջ մարմնի ցանով, կարող են հազիվ նկատելի լինել ափերի մեջ, մատներին կամ այլ տեղերում։ Եթե ապաքինումից հետո ախտանշանները պահպանվում են, փորձագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook