Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ալերգիկ ռինիտ. սեզոնային կամ շուրջտարյա խնդիրը` ախտորոշումից մինչև բուժում

Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի ալերգիկ բորբոքում է, որն արտահայտվում է քթի փակվածությամբ, քորով, փռշտոցներով և այլն։ Այն ամենատարածված ալերգիկ հիվանդություններից է:
〰️2022 թվականի տվյալներով աշխարհի մեծահասակների 10-30%-ի և երեխաների 40% -ի մոտ առկա է այս հիվանդությունը:
👨‍⚕️Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի բժիշկ Արմեն Գրիգորյանը նշում է, որ ալերգիկ րինիտի առաջացման պատճառները միջավայրում գտնվող շնչառական ալերգեններն են՝ ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը, այլ գործոններ:
✔️Այս հիվանդությունն ունեցող մարդու քթի լորձաթաղանթում տեղի են ունենում հատուկ փոփոխություններ՝ նշված ալերգեններից մեկի կամ մի քանիսի նկատմամբ և առաջանում է ալեգիկ բորբոքում, որի ախտանիշներն էլ խաթարում են րինիտով հիվանդի առօրյան։
🤧Ալերգիկ ռինիտի ամենատարածված ախտանիշներն են՝
1️⃣Քթահոսություն,
2️⃣Փռշտոց,
3️⃣Քթի փակվածություն,
4️⃣Քոր քթում, երբեմն՝ կոկորդում քերոցի զգացում։
👀Հաճախ ալերգիկ ռինիտն ուղեկցվում է ալերգիկ կոնյունկտիվիտով՝ աչքի շաղկապենու բորբոքմամբ, որի դեպքում ախտանիշներին ավելանում են՝
Արցունքահոսությունը,
Աչքերի քորն ու կարմրությունը։
✍️Առանձնացնում են ալերգիկ ռինիտի երկու տեսակ՝ սեզոնային և շուրջտարյա:
Ալերգոլոգի փոխանցմամբ` սեզոնային ալերգիկ րինիտն առանձնանում է նրանով, որ ախտանիշներն ակտիվորեն դրսևորվում են միայն տարվա որևէ սեզոնին։
Հիվանդության սեզոնայնությունը պայմանավորված է ծաղկափոշու այն տեսակով, որի նկատմամբ այն առաջանում է։
🌳Ծառերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայուն անհատների մոտ ախտանիշները կարտահայտվեն վաղ գարնանից մինչև ամռան սկիզբ ՝ ծառերի ծաղկման շրջանում։
🌿Խոտաբույսերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայնության դեպքում ախտանիշներն արտահայտվում են առավելապես ամռան ամիսներին, իսկ մոլախոտերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայնության դեպքում հիվանդությունը սրվում է վերջիններիս ծաղկման շրջանում, այն է՝ ամռան վերջից մինչև վաղ աշուն։
🗓 Ի տարբերություն սեզոնային ալերգիկ րինիտի՝ շուրջտարյա ալերգիկ րինիտն արտահայտվում է ամբողջ տարվա ընթացքում։
🔹Այս դեպքում մեղավոր ալերգեններ կարող են համարվել տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը և այլն։
🔹Չնայած տհաճ ախտանիշներին, ալերգիկ րինիտն ունի արդյունավետ բուժում։
✔️Հիվանդության բուժմամբ զբաղվում է ալերգոլոգը։ Բուժման նպատակով կարող են օգտագործվել հակահիստամինային դեղեր, ինչպես նաև տեղային ստերոիդային ցողացիրներ՝ անմիջապես քթի լորձաթաղանթում բորբոքումը նվազեցնելու նպատակով։
🔹Հիվանդության կանխարգելման ապացուցված եղանակներ չկան։
💨 Որոշակիորեն օգտակար կարող է լինել սեզոնի ընթացքում քամոտ եղանակին տանից դուրս չգալը, դիմակ կրելը, ինչպես նաև եղանակի տեսությամբ ծաղկափոշու մակարդակի հայտնումը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook