Աստղային գեղեցկության գաղտնիքներ. մատչելի միջոց, որը թույլ է տալիս Բեյոնսեին պահպանել իր փայլուն մաշկը
Բեյոնսեն իր փառքի, գեղեցկության եւ ժողովրդականության գագաթնակետին է։ Այժմ երգչուհին գտնվում է «Ռենեսանս» համաշխարհային շրջագայության մեջ՝ ապշեցնելով հանդիսատեսին ու երկրպագուներին թե՛ իր բեմական կերպարներով, թե՛ անբասիր գեղեցկությամբ։ Մենք որոշեցինք պարզել, թե ինչպես է Բեյոնսեին հաջողվում պահպանել կատարյալ փայլուն մաշկ։ Ահա գեղեցկության մի քանի գաղտնիք, որոնց փոփ-դիվան խստորեն հետեւում է։
Մաշկն առողջ պահելու համար Բեյոնսեն խոնավեցնում է մաշկը ողջ օրվա ընթացքում եւ ավելի է սնուցում այն՝ սննդակարգում ավելացնելով կաղամբի հյութ: Նա նախընտրում է այս հյութը, քանի որ այն հարուստ է վիտամին K-ով եւ հայտնի է, որ մեծացնում է բջիջների շրջանառության արագությունը:
Բեյոնսեի գեղեցկության գաղտնիքների մեծ մասի աղբյուրը նրա մայրը՝ Թինա Լոուսոնն է: Նա Բեյոնսեին մաշկի խնամքի շատ կարեւոր դասեր է տվել։ Թինա Լոուսոնը սովորեցրել է նրան, որ իսկական գեղեցկությունը գալիս է ներսից: Նա նաեւ սովորեցրել է նրան, թե ինչպես հանել դիմահարդարումը քնելուց առաջ, ինչին Բեյոնսեն հետեւում է մինչ օրս։
Բեյոնսեի մաշկի խնամքը ներառում է արեւապաշտպան միջոցների կանոնավոր օգտագործումը: Երգչուհին միշտ արեւապաշտպան քսուք է կիրառում, երբ տանից դուրս է գալիս, նույնիսկ ամպամած օրերին։ Նա նաեւ նախընտրում է օգտագործել այնպիսի ապրանքներ, որոնք պարունակում են հանգստացնող բաղադրիչներ, ինչպիսին է ալոե վերան:
Պիլինգը Բեյոնսեի գեղեցկության մեկ այլ գաղտնիք է: Կանոնավոր շերտազատումն ազատում է մաշկի մահացած բջիջներից։ Բեյոնսեն սիրում է օգտագործել Carol’s Daughter Sea Salt Scrub-ը, որը նաեւ խոնավեցնում է նրա մաշկը:
Երգչուհին իր հարցազրույցներից մեկում նշել է, որ մաշկի գիշերային խնամքի իր գաղտնիքներից է Ակվաֆորա քսուքը։ «Ես գնում եմ քնելու ամբողջովին գեր տեսք ունենալով, դա միշտ չէ, որ դյութիչ է», – խոստովանել է նա: Այս տեխնիկան կոչվում է «slugging»: NEWS.am STYLE-ն իր հոդվածներից մեկում գրել է, որ Ակվաֆորի հետ կարելի է օգտագործել վազելին։