Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ալցհայմերով հիվանդ մարդկանց համար նոր դեղամիջոց է հաստատվել

Ալցհայմերով հիվանդ մարդկանց համար նոր դեղամիջոց է հաստատվել

ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA կամ USFDA) վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ հաստատել է Ալցհայմերով հիվանդ մարդկանց համար նախատեսված նոր դեղամիջոց: Biogen ընկերության կողմից մշակված դեղամիջոցը վաճառքի կհանվի Aduhelm անվամբ:

The guardian լրատվականի փոխանցմամբ, դեղամիջոցի ստեղծման ու FDA-ի կողմից հաստատման գործընթացն ուղեկցվել է դրա արդյունավետության վերաբերյալ առկա մի շարք հակասություններով: Ընդ որում, որոշ փորձագետների կարծիքով, դեղամիջոցի օգուտները դժվար թե գերազանցեն դրա լուրջ կողմնակի ազդեցությունների վտանգը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունների որոշումը մեծ նշանակություն ունի Ալցհայմեր հիվանդությամբ տառապող մարդկանց համար, քանի որ սա առաջին դեղամիջոցն է, որն ուղղված է հիվանդության առաջընթացը դանդաղեցնելուն:

Biogen-ի դեղամիջոցը ոչնչացնում է ամիլոիդը՝ այն սպիտակուցը, որը մարդու գլխուղեղում առաջացնում է վահանիկ (plaques), որն իրենց հերթին վնասում է բջիջներն ու խնդիրներ առաջացնում հիշողության, մտածողության և հաղորդակցման գործընթացների հետ:

Ըստ Biogen ընկերության ներկայացուցիչների, դեղամիջոցը կարող է օգտակար լինել հատկապես այն հիվանդների համար, որոնց մոտ հիվանդություն հայտնաբերվել է հնարավորինս վաղ շրջանում և դեղամիջոցի օգտագործմանը զուգահեռ հիվանդը առողջ ապրելակերպ է վարում։

Ինչպես հայտարարել է ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը, դեղամիջոցի հաստատման որոշումը կայացնելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ։ Վարչությունը դեղամիջոցն արտադրող ընկերությանը պատվիրել է նաև կատարել լրացուցիչ կլինիկական հետազոտություններ, և ըստ ստացված հավելյալ արդյունքների, հնարավոր կլինի որոշել՝ շարունակել դրա վաճառքը, թե՞ ոչ։ Իսկ այդ ընթացքում Ալցհայմերով հիվանդները հնարավորություն կունենան օգտվել նոր դեղամիջոցից։

նյութը`  ita.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook