Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ականջներ ԵՎ հավասարակշռություն. Ի՞ՆՉ ԿԱՊ ԿԱ

Ականջները մեզ պետք են ոչ միայն լսելու, այլև հավասարակշռությունը պահպանելու համար. այսօր կպատմեմ` ինչպե՞ս է դա հնարավոր
Ականջը բաղկացած է 3 մասից՝ արտաքին, միջին և ներքին
Ներքին ականջը շատ փոքր օրգան է։ Ես այժմ չեմ խորանա դրա կառուցվածքի մանրամասն պատմության մեջ. բավական է իմանալ, որ այն պարունակում է խխունջ, որը պատասխանատու է լսողության համար։ Այն ունի նաև նախադուռ և կիսաշրջանաձև  թունելներ, որոնք պատասխանատու են հավասարակշռության համար (մասնավորապես, նույն վեստիբուլյար ապարատը)
⁉️Ինչպե՞ս է այն աշխատում
Կիսաշրջանաձև թունելները ներսից լցված են հատուկ հեղուկով՝ էնդոլիմֆով, իսկ դրսից՝ պերիլիմֆով
Այս հեղուկի շարժման շնորհիվ ուղեղը հասկանում է, երբ է մարդը պառկած, նստած, երբ է քայլում, կռանում, շրջում գլուխը և այլն:
Բայց եթե վնասված է մի ականջի վեստիբուլյար ապարատը, ապա մյուս ականջի ակտիվությունը առաջացնում է պտտման կեղծ զգացում (գլխապտույտ) դեպի չվնասված կողմը
Եթե 2  ականջներն էլ վնասված են, կողմնորոշումը տարածության մեջ կարող է խախտվել, մարմնի դիրքն ու քայլվածքը կարող են էապես փոխվել
Գլխապտույտ և հավասարակշռության կորուստ կարող են առաջանալ նաև այլ պատճառներով, օրինակ՝ Զարկերակային ճնշման հանկարծակի փոփոխություններով, տեսողական օրգանի կամ ուղեղիկի ախտահարմամբ գլխուղեղի սնուցախանգարման մի շարք պատճառներով:
Առաջին ախտանիշների դեպքում պետք է դիմել ԼՕՌ֊բժշկի, հատկապես, եթե գլխապտույտն ուղեկցվում է լսողության կորստով կամ ականջի ցավով,աղմուկով

Leave a Reply

x Close

Like Us On Facebook