Thursday, May 2, 2024
Նորություններ

Այսօր` հոկտեմբերի 16-ին աշխարհը նշում է անզգայացման միջազգային օրը

Անեսթեզիոլոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից է, առանց որի չկա ու չի կարող լինել ժամանակակից բժշկություն:
👩‍⚕️🧑‍⚕️Մասնագիտական օրվա առթիվ շնորհավորում ենք բոլոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին` մաղթելով աշխատանքային արդյունավետ գործունեություն խաղաղ` պայմաններում ի նպաստ բնակչության առողջության պահպանման ու ամրապնդման:
💉Անեսթեզիայի զարգացման շնորհիվ այսօր վիրաբույժները և ստոմատոլոգիայի ոլորտի մասնագետները կարող են թեթև վիրաբուժական միջամտություններից բացի բարդ, երկարատև և ծանր վիրահատություններ կատարել:
🏥Համալսարանական հիվանդանոցային համալիրներում վերջին 5 տարվա ընթացքում գրանցվել է վիրահատությունների թվի զգալի աճ, որոնք իրականացվում են անեսթեզիայի այս կամ այն մեթոդով:
🔵2022 թվականին համալսարանական «Հերացի» թիվ 1, «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցներում կատարվել է համապատասխանաբար 6945, 3275 և 4969 վիրահատություն, որը տոկոսային հարաբերությամբ 2019 թվականի համեմատ ավելի է` 19%-ով, 17%-ով և 112% -ով:
Անեսթեզիոլոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից է, առանց որի չկա ու չի կարող լինել ժամանակակից բժշկություն:

Օրվա հետ կապված «Հերացի» վերլուծականը անեսթեզիայի վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում հանրությանը:

Վաղ անզգայացման հետքեր կարելի է գտնել հին ժամանակներում բաբելոնացիների, հույների, չինացիների և ինկերի պատմության մեջ, բայց եվրոպական առաջին հիշատակումներից մեկը թվագրվում է 1200-ականներին, երբ իտալացի բժիշկ, եպիսկոպոս Թեոդորիկ Լուկկան օգտագործեց ափիոնով և մանդրաքորով ներծծված սպունգեր (մանդրաքորի բույսից)՝ վիրաբուժական ցավը մեղմելու համար: Հաշիշը և հնդկական կանեփը նույնպես լայնորեն օգտագործվել են հին ժամանակներում որպես ցավազրկողներ:

Անզգայացման վաղ ձևն առաջին անգամ կիրառվել է Բոստոնի Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցում, երբ եթերային անզգայացմամբ ատամնաբույժ Ուիլյամ Մորտոնի և վիրաբույժ Ջոն Ուորենի կողմից 1846 թվականի հոկտեմբերի 16-ին իրականացվեց առաջին վիրահատությունը: Այնուհետև` 1956 թվականին,  բրիտանացի բժիշկ Մայքլ Ջոնսթոնը կլինիկորեն ներկայացրեց հալոտանը՝ առաջին ժամանակակից բրոմացված անզգայացնող միջոցը` ընդհանուր անզգայացման համար, իսկ 1972թ.-ին Իզոֆլուրանը կլինիկորեն ներկայացվեց որպես ինհալացիոն անզգայացնող միջոց:

Անզգայացման որոշ ձևեր տարեկան օգտագործվում են ավելի քան 230 միլիոն վիրաբուժական միջամտությունների ժամանակ, բայց շատ մարդիկ չգիտեն կամ անտեսում են անզգայացնող միջոցների առանձնահատկությունները:

Շատ փորձագետներ լիովին չեն հասկանում, թե ինչպես է անզգայացումը ազդում ուղեղի վրա, և երբեմն կարող են լուրջ բարդությունների պատճառ դառնալ: Համաձայն The Wall Street Journal-ի վերջին հոդվածի, քանի որ ավելի շատ բժշկական կենտրոններ են սկսել վիրաբուժական միջամտություններ կատարել համեմատաբար արագ ազդող անզգայացնող միջոցներով, ինչպիսին է օրինակ պրոպոֆոլը, անեսթեզիայի հետ կապված արտակարգ իրավիճակները կանխելու և կարգավորելու համար բժշկական անձնակազմին ավելի լավ նախապատրաստելու կարիք է առաջանում:

Անզգայացումը առաջացնում է ժամանակավոր ամնեզիա. այն ակտիվացնում է ուղեղի հիշողության կորստի ընկալիչները, ինչը երաշխավորում է, որ հիվանդը վիրահատության հետ կապված հիշողություններ չի ունենա:

Հատկանշական է, որ հաճախ ծխողներին անհրաժեշտ է լինում անզգայացման ավելի մեծ չափաբաժին, քան չծխողներին, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր պարբերաբար ենթարկվում են երկրորդային ծխի, նույնպես անզգայացման ավելի մեծ քանակի կարիք են ունենում վիրահատությունների ժամանակ քան չծխողները:

Վիրահատության ընթացքում օգտագործվող անզգայացման չորս հիմնական մեթոդ կա՝ ընդհանուր անզգայացում, տարածական անզգայացում, հանգստացնող միջոցով անզգայացում, որը հայտնի է որպես «վերահսկվող անզգայացում» և տեղային անզգայացում:

Անեսթեզիայի զարգացման շնորհիվ այսօր վիրաբույժները և ստոմատոլոգիայի ոլորտի մասնագետները կարող են թեթև վիրաբուժական միջամտություններից բացի բարդ, երկարատև և ծանր վիրահատություններ կատարել:

Համալսարանական հիվանդանոցային համալիրներում վերջին 5 տարվա ընթացքում գրանցվել է վիրահատությունների թվի զգալի աճ, որոնք իրականացվում են անեսթեզիայի այս կամ այն մեթոդով:

2022 թվականին համալսարանական «Հերացի» թիվ 1, «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցներում կատարվել է համապատասխանաբար 6945, 3275 և 4969 վիրահատություն, որը տոկոսային հարաբերությամբ 2019 թվականի համեմատ ավելի է` 19%-ով, 17%-ով և 112% -ով:

Մասնագիտական օրվա առթիվ շնորհավորում ենք բոլոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին` մաղթելով աշխատանքային արդյունավետ գործունեություն խաղաղ` պայմաններում ի նպաստ բնակչության առողջության պահպանման ու ամրապնդման:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook