Sunday, April 28, 2024
Նորություններ

Աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու նպատակով՝ կատարեք հետևյալ քայլերը

‼️‼️Աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու նպատակով՝ կատարեք հետևյալ քայլերը․
✅Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում։ Օրվա այս ժամին օդում սմոգի առավելագույն քանակն է։
✅Հնարավորինս քիչ դրսում եղեք, հատկապես շոգ ժամերին։
✅Եթե պետք է դուրս գաք փողոց, ապա թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդություններով տառապողները պետք է իրենց հետ վերցնեն անհրաժեշտ դեղամիջոցները։
✅Մի բացեք պատուհանները, հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործեք օդորակման և օդի մաքրման համակարգեր:
✅Պատուհաններին կախեք խոնավ շորեր և պարբերաբար փոխեք։
✅Կատարեք բնակելի և աշխատատանքային տարածքներում խոնավ մաքրում։ Օգտակար է նաև ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար։
✅Ողողեք քիթը և կոկորդը:
✅Օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունեք։
✅Սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը։
✅Եթե առկա է ծուխ՝ կրեք պաշտպանիչ դիմակներ, որոնք պետք է խոնավացնել, իսկ պատուհանների ու դռների բացվածքները խոնավ շորով մեկուսացնել։ ‼️Նյութի տարածումը շատ ցանկալի է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook