Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնունդն ու Գիրք նվիրելու օրը նշել են նաև քաղցկեղ ունեցող մեր բալիկները

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն է այցելել սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հրանտ Թոխատյանը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար կարդացել է Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը: Հանդիպման ընթացքում դերասանը զրուցել է նաև երեխաների հետ և կենտրոնի խաղասենյակին նվիրել «Արդիբուք»:

86810207_2919638778092179_2806921927216594944_o 87280450_2919640304758693_8507567281155342336_o

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook