Tuesday, April 30, 2024
Նորություններ

Ամերիկահայ Մայք Սարյանի նվիրաբերած մեծաքանակ բուժտեխնիկական հասցեական կուղղվի մարզերին

Ամերիկահայ հայտնի առողջապահության կազմակերպիչ Մայք Սարյանի կողմից Հայաստանին նվիրաբերված մեծաքանակ բուժսարքավորումներն ու պացիենտների սպասարկման օժանդակ տեխնիկան կբաշխվի մարզային բուժհաստատություններին: Մարզերի կենտրոնների մի մասն իրապես ունի վերազինման կարիք, և այս սարքավորումները խիստ հասցեական կհասնեն դրանց` շեշտել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` տրամադրված բուժտեխնիկայի պահման պահեստ շրջայցի ժամանակ:

07-6

Նվիրաբերված շուրջ 1000 սարք-սարքավորումները ներառում են ուլտրաձայնային հետազոտության և էլեկտրոսրտագրության, շարժական ռենտգեն սարքավորումներ, բիոքիմիական անալիզատորներ, որոնց միջոցով հնարավոր է միաժամանակ մի քանի տասնյակ հիվանդի անալիզի պատասխան ստանալ, գեներատորներ, անզգայացման սարքեր, դեֆիբրիլյատորներ, պուլսօքսիմետրեր, ասպիրատորներ, ստերիլիզատորներ, արտածծման պոմպեր, հիվանդի հսկման մոնիտորներ, ցենտրիֆուգաներ: Մայք Սարյանի օժանդակությամբ կողմից Հայաստանին տրամադրվել են նաև ֆունկցիոնալ մահճակալներ, վիրահատական սեղաններ և այլն:

Սա Մայք Սարյանի առաջին նվիրաբերությունը չէ Հայաստանին, և նախարար Թորոսյանը մեծապես կարևորել է աջակցությունն ու շեշտելով, որ Հայաստան նրա առաջիկա այցի ընթացքում անպայման անձամբ կփոխանցի իր շնորհակալական խոսքը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook