Saturday, May 4, 2024
Նորություններ

Այսուհետ դեղատունը չի վաճառի հակաբիոտիկ, եթե չլինի էլեկտրոնային դեղատոմս. փոխնախարար

Հուլիսից առողջապահության առաջնային օղակում ունենք ներդրված պիլոտային ծրագիր, 800 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել այս ամիսների ընթացքում: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը:

Նրա խոսքով, չկա հանրապետությունում որեւէ պոլիկլինիկա, որը չի աշխատում այս համակարգում եւ դեղորայք դուրս չի գրում: «Այս պահին մենք նաեւ էլեկտրոնային դեղատոմսի երկրորդ հատվածն ենք ներդրել. Դա վերաբերում է անապահովության միավոր ունեցող, հաշմանդամության կարգ ունեցող պացիենտներին, որոնց համար դեղորայքր դուրս են գրում պոլիկլինիկաներից եւ դեղը ստանում են դրսի դեղատներից: Այդ գործընթացը ներդրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում:

Մենք կունենանք դեղատոմսի ամբողջովին թվային տարբերակ, կունենանք մի քանի դեղամիջոցների պարտադիր էլեկտրոնային դեղամոտսով դուրս գրելու հնարավորություն: Պահանջ կդնենք կառավարության որոշմամբ: Առաջինը հակաբիոտիկներն են, որի բաց շրջանառությունը ցավոք, վնասում է մեր քաղաքացիների առողջությանը: Դա պետք է լինի վերահսկելի եւ բժշկական ցուցումով:

Այսինքն եթե էլեկտրոնային տարբերակով հակաբիոտիկի դեղատոմս չլինի, դեղատունն իրավունք չունի վաճառելու: Այս պահին այդ պահանջը թղթային տարբերակով կա, բայց գործնականում վերահսկողություն չկա»,-հայտարարեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ այս պահին ակտիվ փուլում է նաեւ էլեկտրոնային ամբուլատոր քարտի մշակումը, այդ առումով կկազմակերպվի պիլոտային ներդրում, քանի որ ծավալը շատ մեծ է:

Նյութը ՝NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook