Thursday, May 2, 2024
Նորություններ

Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել շարժական պատվաստումային կետերում ներգրավված աշխատակիցներին

Համավարակի դեմ պայքարում, պատվաստումային գործընթացի շրջանակում շարժական պատվաստումային կետերում ներգրավված աշխատակիցներին պատվոգրեր է հանձնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել անձնվեր ու պատասխանատու աշխատանքի համար և նշել, որ COVID-19-ի դեմ պայքարում շարժական պատվաստումային կետերն առանցքային դեր են ունեցել:

ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում պատվոգրերի հանձնումից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` հավաստագրման կարգի վերաբերյալ: Նախարարին, մասնավորապես, ներկայացվել է, որ բուժաշխատողների վերապատրաստման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, շնորհվում են կրեդիտներ: Նպատակը մեկն է` ապահովել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումը:

Հիշեցնենք, որ հավաստագրումը մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց է, իսկ շարունակական մասնագիտական զարգացման գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով։

Վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և օրենքով սահմանված կարգով ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակն ունենալու դեպքում բուժաշխատողին կտրվի շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook