Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Թոքամզի բորբոքում

Թոքամզի բորբոքում, պլևրիտ սուր կամ քրոնիկական ընթացք ունեցող, թոքամզի ընդերային (թոքային) և վիսցերալ (առպատային) թերթիկների բորբոքման հիվանդություն։

Այն կարող է ուղեկցվել թոքամզի խոռոչում էքսուդատի կուտակումով՝ էքսուդատիվ պլևրիտ, կամ թոքամզի թերթիկների մակերեսին ֆիբրինոզ փառի առաջացումով՝ չոր թոքամզաբորբ (ֆիբրինոզ պլևրիտ)։

Պաթոգենեզ

Ըստ պաթոգենեզի պլևրիտները լինում՝

  • առաջնային, երբ բորբոքման առաջնային օջախը տեղակայված է թոքամզի թերթիկներում,
  • երկրորդային, երբ այն առաջանում է որպես օրգանիզմում այլ պրոցեսների հետևանք (ուռուցքային, կանգային, տրավմատիկ, բորբոքային՝ թարախային,ալերգիկ և աուտոիմուն)։Լինում է վարակիչ և ոչ վարակիչ։
    Վարակիչ թոքամզի բորբոքումՎարակիչ թոքամզի բորբոքման հարուցիչները տուբերկուլոզի ցուպիկը, կոկերը և վիրուսներն են։ Մարդիկ հաճախ տառապում են տուբերկուլոզային թոքամզի բորբոքումով (երբ առաջնային պրոցեսը տեղակայվում է թոքերում ու ավշագեղձերում) և թոքերի բորբոքման ընթացքը բարդացնող թոքամզի բորբոքմամբ։Ոչ վարակիչ թոքամզի բորբոքումՈչ վարակիչ թոքամզի բորբոքման շարքին են դասվում տոքսիկ թոքամզի բորբոքումը, որն առաջանում է նյութափոխանակության թունավոր արգասիքներով թոքամզի գրգռման դեպքում, ինչպես նաև տրավմատիկ և ուռուցքային թոքամզի բորբոքումները։ Գոյություն ունի նաև առաջնային թոքամզի բորբոք, որի պատճառները դեռևս պարզաբանված չեն։ 
  • Կլինիկական պատկերThoracentesisԹոքամզի բորբոքումը պայմանականորեն բաժանում են կլինիկական հետևյալ ձևերի,
    • չոր (ֆիբրինային), որի դեպքում թոքամզի թերթիկների վրա առաջանում է չոր փառ (տուբերկուլոզ, թոքերի բորբոքում),
    • թաց (էքսուդատիվ), երբ թոքամզի խոռոչը լցվում է շճային, շճա-ֆիբրինային արտաքիրտով առաջանում է տուբերկուլոզի, ռևմատիզմի ժամանակ կամ որպես ինքնուրույն հիվանդություն), արյունային (տուբերկուլոզի, ուռուցքների դեպքում), թարախային և նեխային (թոքերի թարախակույտի դեպքում)։

    Ըստ տեղակայման թոքամզի բորբոքումը լինում է՝

    • սահմանափակ
    • տարածուն։

    Չոր պլևրիտի հիմնական կլինիկական արտահայտությունը ցավն է։ Ախտահարված կողմում ցավերն ունենում են սուր բնույթ, ինտենսիվ են և ուժեղանում են խորը ներշնչման, հազի և դեպի առողջ կողմ թեքվելու ժամանակ։ Հաճախ դիտվում է սուբֆեբրիլ ջերմության բարձրացում։

    Ընդհանուր զննման ժամանակ ուշադրություն է գրավում հիվանդի հարկադրական դիրքը. հիվանդը պառկում է ախտահարված կողմի վրա՝ ձեռքերով սեղմելով կրծքավանդակի առավել ցավոտ հատվածը։ Դա թույլ է տալիս որոշ չափով սահմանափակել թոքի և թոքամզի թերթիկների էքսկուրսիան և մեղմացնել ցավը։ Դիտվում է հաճախացած, մակերեսային շնչառություն, կրծքավանդակի ախտահարված կեսը հետ է մնում շնչառական ակտից։ Պերկուտոր հայտնաբերվում է պարզ թոքային հնչյուն,աուսկուլտացիայի ժամանակ՝ վեզիկուլյար, երբեմն թուլացած շնչառություն։ Չոր պլևրիտի հիմնական օբյեկտիվ նշանը կրծքավանդակի սահմանափակ հատվածում պլևրայի քսման աղմուկն է, որը լսվում է ներշնչման և արտաշնչման ժամանակ, ուժեղանում է ստետասկոպը սեղմելիս և չի փոխվում հազից հետո։ Հիվանդության սկզբում պլևրայի քսման աղմուկը նուրբ է, հիշեցնում է կրեպիտացիա։ Ֆիբրինոզ փառի ձևավորման հետ աղմուկը դառնում է ավելի կոպիտ, հիշեցնում է ձյան ճռճռոց։

    Էքսուդատիվ պլևրիտը մեծամասամբ սկսվում է չոր պլևրիտի ախտանիշներից, սակայն շուտով կլինիկական պատկերը փոխվում է, մարմնի ջերմությունը բարձրանում է մինչև ֆեբրիլ թվերի և ուղեկցվում դողով, սարսուռով, առատ քրտնարտադրությամբ, աճող ինտոքսիկացիայի ախտանիշներով։

    Հիվանդը կրծքավանդակի ախտահարված կողմում նշում է ծանրության զգացողություն և գանգատվում է «չբացվող թոքի» զգացումից։ Էքսուդատի կուտակմանը զուգընթաց կլինիկական պատկերում առաջնային են դառնում զարգացող շնչառական անբավարարության նշանները, դիտվում է հևոց, որը էքսուդատի ոչ մեծ քանակի դեպքում կրում է տախիպնոեի բնույթ։ Հեղուկի ավելի մեծ ծավալի դեպքում հևոցը ձեռք է բերում ներշնչական (ինսպիրատոր) բնույթ։ Հիվանդը գրավում է հարկադրական դիրք՝ կիսանստած քիչ թեքված դեպի հիվանդ կողմը։

    Ախտորոշում

    Ռենտգենաբանական հետազոտությունը պլևրիտի ախտորոշման հարցում ունի որոշիչ նշանակություն, էքսուդատիվ պլևրիտի առաջնային ռենտգենաբանական նշանը սուր կող-ստոծանիական անկյան հարթեցումն է՝ հեղուկի սահմանի ներփքումով։ Առավել զգայուն մեթոդ է համակարգչային շերտագրությունը։

Ազատ հանրագիտարան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook