Sunday, May 5, 2024
Նորություններ

Աշխատանքային այց` Արագածոտն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային հանդիպումներ են ունեցել Արագածոտնի մարզի մի շարք բուժհաստատություններում:

Մասնավորապես, այցելություն է կատարվել Աշտարակի, Ապարանի, Թալինի,  Ծաղկահովիտի, Արտենիի  և Արագածի բուժհաստատություններ: Նախարար Թորոսյանը շրջայց է կատարել մասնաշենքերում, հիվանդասենյակներում, ծանոթացել բաժանմունքներում առկա խնդիրներին: Քննարկվել են բժշկական կենտրոնների վերազինման և վերանորոգման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորությունները։

Արձանագրվել է, որ Ծաղկահովիտի ԱԿ-ն կարիք ունի կապիտալ վերանորոգման, վերազինման և օպտիմալացման։ Նախարարը համայնքապետի և մարզպետի հետ քննարկել է համայնքի մասնակցության հարցը այդ աշխատանքներում, ինչին  և ստացվել է համայնքապետի նախնական համաձայնությունը:

Ապարանի ԲԿ-ն ամբողջովին համապատասխանում է մարզային բուժհիմնարկի պահանջներին և կապիտալ վերանորոգվել և վերազինվել է 2011թ.:

Արագածի ԱԿ-ն տանիքի վերանորոգման և օպտիմալացման կարիք ունի։ Մարզային իշխանությունների հետ առաջիկայում առավել առարկայական կքննարկվեն այդ խնդիրների լուծման ուղիները։

aragacotn

Աշտարակի ԲԿ-ն անհրաժեշտ է կապիտալ վերանորոգել և վերազինել: ԲԿ տնտեսված միջոցներով վերջերս կատարվել են և շարունակվում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ։

Առաջնահերթորեն նախատեսվում է Թալինի բժշկական կենտրոնի պատուհանները փոխարինել նորերով և վերանորոգել ծննդօգնության բաժանմունքը:
Մյուս բժշկական կենտրոններում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները հաշվառվել են` առաջիկայում լուծում տալու:

Այցի ավարտին Արսեն Թորոսյանը մարզպետի հետ հանդիպում է ունեցել մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում նախարարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը, պատասխանել ներկաների հարցերին։ Ընդգծվել է, որ մարզային իշխանությունների հետ ինտենսիվ աշխատանքը կշարունակվի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook