Thursday, May 2, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Առաջին անգամ Հայաստանում՝ Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնում իրականացվել է սրտի կորոնար զարկերակների ներանոթային ուլտրաձայնային հետազոտություն (IVUS)

Առաջին անգամ Հայաստանում՝ Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնում իրականացվել է սրտի կորոնար զարկերակների ներանոթային ուլտրաձայնային հետազոտություն (IVUS): Այսուհետ Նորք-Մարաշ ԲԿ-ում կիրականացվեն IVUS, FFR և iFR հետազոտությունները, որոնք առավելապես կբարելավեն սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշումն ու բուժումը։
FFR և iFR հետազոտությունները հնարավորություն են ընձեռնում ճշգրիտ կերպով գնահատել կորոնար զարկերակների նեղացման նշանակալիությունը և որոշել հետագա միջամտության (ստենտավորում կամ վիրահատություն) անհրաժեշտությունը:
IVUS հետազոտության կիրառմամբ հնարավոր է տեսնել սիրտը սնուցող անոթը ներսից, գնահատել հիվանդության տեսակը, ինչպես նաև տեղադրված ստենտի հարաբերությունն անոթի պատի հետ, ինչը նշանակալիորեն բարելավում է ստենտավորման երկարատև արդյունքը։

28827617_1635894309783188_1772121135429992910_o 28947487_1635894426449843_5046371746823274509_o 28954456_1635894296449856_110350913189085832_o 28954553_1635894416449844_4613108229476771103_o

Նյութի աղբյուրը՝ Nork Marash Medical Center (NMMC)

Leave a Reply

x Close

Like Us On Facebook