Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջացնել արևածաղկի սերմերը

Արևածաղկի սերմերը շատ համեղ ու օգտակար մթերք են, սակայն բժիշկները պարզել են, որ անգամ այս օգտակար մթերքը կարող է վնասակար լինել օրգանիզմի համար սխալ կիրառման դեպքում, գրում է actualnews.org կայքը:

Մասնագետների խոսքով՝ խնդիրը սերմերը կեղևազրկելու գործընթացի մեջ է: Շատերը նախընտրում են կեղևազրկել արևածաղկի սերմերն ատամներով, մինչդեռ բժիշկները հորդորում են անել դա միայն ձեռքով: Բանն այն է, որ հաճախ սերմերը բավականաչափ մաքուր չեն լինում և ատամներով կեղևազրկելու դեպքում դրանց վրայի փոշին, կեղտն ու բակտերիաները կարող են հայտնվել բերանի խոռոչում ու բազմանալ: Ի վերջո սա կարող է հանգեցնել բորբոքման կամ կարիեսի առաջացման:

Բացի այդ, արևածաղկի սերմերի կեղևը նաև վնասում է ատամների էմալը, ինչը նույնպես կարող է լուրջ խնդիրներ առաջացնել՝ հանգեցնելով ատամների տարբեր հիվանդությունների զարգացման:

Այս սերմերը խորհուրդ չի տրվում ուտել նաև կոկորդի ցավի դեպքում: Բանն այն է, որ դրանց կոշտ մասնիկները կարող են գրգռել բորբոքված լորձաթաղանթը՝ խոչընդոտելով ապաքինման գործընթացին: Բացի այդ, արևածաղկի սերմերն ունեն բավական բարձր կալորիականություն, ուստի վնասակար են նաև կազմվածքի համար:

Նյութը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook