Monday, May 6, 2024
Նորություններ

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Առողջապահության համաչափ զարգացումն ու հասանելիությունը` մարզային այցերի օրակարգում
📌 Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Փոխնախարարը Սիսիանի քաղաքապետ Արմեն Հակոբջանյանի և մարզպետարանի առողջապահության վարչության պետի հետ եղել է Սիսիանում նոր կառուցվող հիվանդանոցի շինհրապարակում` հետևելու ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրում ընդգրկված առողջապահական հաստատությունների արդիականացման շրջանակներում նոր կառուցվող հիվանդանոցի շինարարական աշխատանքներին։
Նշենք, որ Սիսիանի նոր կառուցվող բժշկական կենտրոնը լինելու է բազմապրոֆիլ, ունենալու է շտապ բժշկական օգնության ծառայություն, վիրաբուժության, մանկաբուժության, ընդհանուր թերապիայի, ամբուլատոր բուժօգնության, ծննդօգնության և գինեկոլոգիայի բաժանմունքներ։
Վայոց ձորի մարզում առողջապահության նախարարի տեղակալն այցելել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, շրջել է ակնաբուժական կլինիկայում, որը հագեցած է վերջին նորագույն սարքավորումներով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook