Sunday, April 28, 2024
Նորություններ

Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր կան․ նախարարն ինքնամեկուսացել է․ Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր կան։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

 «Նախարարությունում կան հաստատված դեպքեր, նրանց շփման շրջանակը պարզված է։ Ընթանում են համաճարակաբանական գործողություններ»,- ասաց նա։

Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսի դեպքերն արձանագրվել են 2 օր առաջ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չէր Կառավարության այսօրվա նիստին։ Նախարարի մամուլի քարտուղարը նշեց․ «Քանի որ նախարարությունում կան հաստատված դեպքեր, այդ պատճառով նա ինքնամեկուսացվել է»։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook