Sunday, April 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Սպանություն, Մահապատիժ, Հաննիբալիզմ․ Բացահայտվել Են Դրախտային Կղզիների Սարսափելի Գաղտնիքները

Մալդիվներում գրանցվում են ամենաշատ ամուսնալուծություններն աշխարհում, իսկ Շեյշելներում ամենամեծ թվով բանտարկյալներն են։ Բրիտանական The Telegraph պարբերականը բացահայտել է դրախտային կղզիների սարսափելի գաղտնիքները։

Այսպիսով, Մալդիվներ։ Չնայած նրան, որ հանգիստը այս կղզիներում ամենապոպուլյարն է նորապսակների շրջանում, ՄԱԿ-ի տվյալներով՝ այս կղզային ազգի մոտ  «ամուսնալուծությունների գործակիցը» հազար բնակչի հաշվով կազմում է 10,97՝ տարեկան։ Համեմատության համար նշենք, որ Մեծ Բրիտանիայում 1 000 մարդու հաշվով  2 ամուսնալուծություն է կատարվում, Ռուսաստանում՝ շուրջ 5։ Այդ ցուցանիշով Մալդիվները նույնիսկ ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում։

Մալդիվներ

Սեյշելներում խնդիրն այլ է։ 2014 թվականի տվյալներով՝ 100 000  բնակչից ազատազրկման ցուցանիշը 799 է, ինչը շատ է՝ ցանկացած այլ պետության համեմատ։  Այդ թվում՝ ԱՄՆ-ի, որը այդ ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղում է։

Իր գաղտնիքներն ունի նաև Մադագասկարը։ Ժամանակին այն ապաստան է  եղել հարյուրավոր ծովահենների համար։ Բացի այդ, XIX դարի երկրորդ կեսին պետության իշխանությունը պատկանել է Ռանավալոնե թագուհուն։ Նա այնքան դաժան ու խենթ է եղել, որ նրա կառավարման շրջանում բնակչության թիվը  5 միլիոնից հասել է 2,5-ի։

Սեյշելներ

Բալին ևս հրաշալի վայր է։ Բայց քչերը գիտեն, որ այստեղ մինչ օրս գործում է մահապատիժ հրազենային կրակոցի միջոցով։ Առավել հաճախ այն կիրառվում է թմրավաճառների հանդեպ։

Վիրջինյան կղզիները՝ իրենց սպիտակ ավազուտ ափերով և սուպերզբոսանավերի նավահանգստով, ունեն ամենաբարձր ցուցանիշը սպանությունների մակարդակով ամբողջ աշխարհում։ 100 000 բնակչի հաշվարկով՝ 52,65 սպանություն։

Բալի

Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող Սամոա կղզային պետությունը գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց բնակիչները տառապում են ճարպակալմամբ։

Բիկինի ատոլը կարող էր համարվել իսկական դրախտ, եթե այդքան վտանգավոր չլիներ շնաձկների հսկայական քանակության պատճառով։  Բացի այդ, 1946-1958  թվականներին այստեղ իրականացվել են միջուկային փորձարկումներ։

Բիկինի ատոլ

Վանուատու կղզին համարվում է ամենավտանգավոր վայրն աշխարհում, երբ խոսքը վերաբերում է բնական աղետներին։ Այստեղ երկրաշարժի, փոթորկի, ջրհեղեղի, երաշտի և հսկա ալիքների ամենամեծ ռիսկն է։ Բացի այդ, կղզում ХХ դարում դեռևս ապրում էին լեգենդար հաննիբալները։

 

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook